ՄԱԿ-ը Իրանին իր օգնությունն է առաջարկել

ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանին՝ հաղթահարելու շաբաթ օրը երկրի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքները: Այս մասին նշված է ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ, որ մեջբերում է «ՌԻԱ  նովոստին»:

Դրանում նաև նշված է, որ ՄԱԿ-ը պատրաստ է մոբիլիզացնել միջազգային աջակցության ջանքերը՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր խորին վշտակցությունն է հայտնել Իրանում երկրաշարժի հետևանքով գրանցված հարյուրավոր զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Թավրիզի մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 6.3 մագնիտուդ, ապա Ահար քաղաքի մոտ տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 6.4 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ, վիրավորվել է 2000 մարդ, ամբողջությամբ ավերվել է նվազագույնը 6 գյուղ: Ընդհանուր առմամբ, տուժել է 60 բնակավայր: Մոտ 16,000 իրանցիներ զրկվել են տանիքից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031