Քրդերը պատանդ են վերցրել Թուրքիայի խորհրդարանի պատգամավորին

Քուրդ զիինյալները Թուրքիայի արևելքում` Թունջելի քաղաքի մոտ, առևանգել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի: Վերջինիս որոնելու գործում ներգրավվել են Թուրքիայի ոստիկանության աշխատակիցներն ու զինված ուժերը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեին Այգունին առևանգել էին օգոստոսի 12-ին` քաղաք տանող ավտոմայրուղու վրա: Պատգամավորի հետ ուղևորվող խորհրդականին և լրագրողին ապստամբներն ազատ են արձակել: Այս մասին լրագրողների հետ հեռուստաասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Հադուկ Կոկը:
Տեղեկություններ կան այն մասին, որ պատգամավորը փորձել է դիմադրություն ցույց տալ քրդերին: Ժամուկես տևած վեճից հետո Այգունին հաջողվել է աստամբներին համոզել, որ ազատ արձակեն խորհրդականին ու լրագրողին:
Առևանգումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում երկրի հարավ-արևելքում ավելի քան հարյուր քուրդ սպանեցին: Այգունը թուրքական խորհրդարանի արտահերթ նիստ էր հրավիրել` քննարկելու քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս