Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստն այս առիթով հայտարարել է, որ երկու դերասան-շոումեններին ռեյթինգային հաղորդման մեջ հանդես գալ արգելել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը: Ըստ վերջինի՝ դա բխում է նոր պայմանագրից, որը Մարտիրոսյանն ու Սվետլակովը ստորագրել են ТНТ հեռուստաալիքի հետ:
Իսրայելը պահանջում է հետաքննել տվյալ փաստը և հետագայում թույլ չտալ նման դեպքի կրկնություն:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, ինչը թուրքական TRT Haber լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում:
Բակո Սահակյանը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար: Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է իրավիճակը կարգավորել ընթացիկ մեկ տարվա ընթացքում: Իր հերթին՝ Աշխատանքի նախարար Միշել Սապենն այդ խնդիրն անվանել է «լուծելի»:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ս/թ սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, նստարանի վրա դրված, 76-ամյա Զինաիդա Ս.-ին պատկանող պայուսակից բացահայտ հափշտակել է 50 հազար դրամ եւ դիմել փախուստի:
Ի պատասխան Աբրահամ Բախչագուլյանը մի շարք ընկերությունների անուններ թվարկեց, այդ թվում` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի, որոնք 2011-2012 թվականներին իրականացրել են Հնդկաստանից գոմեշի մսի ներմուծում:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Այն նվիրված էր հայտնի ավտոմոտոմարզիկ Ժիրայր Ասատրյանի հիշատակին: Մոտոկրոսի առաջնությունը կազմակերպել էին «Մագավտո» և «Արվիկոն» ակումբները:
««Վոլարե» ավիաընկերությունը Է. Էռնեկյանին չի պատկանում. ժամանակին եղել է գնման գործընթաց, որը կասեցվել է»:
Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Սեւակ Մինասյանը ձերբակալվել է:
«Համանախագահների այդ այցերը չեն կարող ազդեցություն ունենալ: Այցելելով Ադրբեջան՝ նրանք այստեղ ուսումնասիրում են մեր դիրքորոշումը, գնում են Հայաստան, ապա հանդիպումներ են անցկացնում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և ասում են, թե քննարկումները շարունակվում են»
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չի ընդունել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու անձնական հրավերը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի համար Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումն անակնկալ չէր։ «Հայաստանի Հանրապետության դատական համակարգը դեռևս ունակ չէ դրսևորելու այն աստիճանի անկախություն, որպեսզի այսօր Ազգային անվտանգության ծառայության քննիչի որոշումը վերացնի։ Առավել ևս` որ մենք ունենք վճռաբեկ դատարան, որն այսօր, բացի սահմանադրական ֆունկցիաներից, իրականացնում է նաև ռևիզիայի ֆունկցիա, այսինքն` մահակային սիստեմով բոլոր դատավորների ստիպում է ընդունել այն որոշումները, որոնք իրենց նախադեպին չեն հակասում»,- նշեց Արթուր Գրիգորյանը։
168.am-ը փորձեց պարզել, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանն ինչպես է արձագանքել իր աշխատակցի ինքնակամ աշխատանքից հեռանալու փաստին: Ա. Սմբատյանն ասաց. «Գյուղնախարարն այստեղ կապ չունի: Վարչապետն է նշանակում կամ ազատում փոխնախարարներին»:
Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել Պարսից ծոցի նավթի մասնագետ երկրների ներկայացուցիչները: Մասնավորապես. նշվել է, որ «ներկա պահին Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք նույնպես հանդիսանում են ՕՊԵԿ անդամ երկրներ, եկել են այն եզրահանգման, որ նավթի մեկ բարելի գինը պետք է լինի 100 դոլար, ինչը ընդունելի կլինի և փորձագետների, և նավթ օգտագործողների կողմից»:
Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կիրացվի գյուղացիների արտադրած ողջ գյուղմթերքը: Այս մասին 168.am-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից:
Սակայն հասարկությունը համաձայն չէ զոհողությունների գնալուն, ուստի Մադրիդի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրը ցույցեր են տեղի ունենում պետական ծախսերի կրճատման դեմ:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նշենք, որ վերջինս օգոստոսի 18-ին մերժել էր փաստաբանի դիմումը և չէր վերացրել Ազգային Ազգային անվտանգության ծառայության կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով քրեական գործ հարուցելու մասին որոշումը։
Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրելու է երկու ֆինանսական համաձայնագրեր Եվրոպական միության և Հայաստանի միջև:
«Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է պնդել, որ իրական չէ Ասադի կամավոր հրաժարականը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են «Վազ 2110» մակնիշի մի ավտոմեքենա, որի մեջ եղել է երեք մարդ: Պարզվել է, որ նրանցից մեկը` Ադրբեջանի 57-ամյա մի քաղաքացի, վիրավոր է. նրա որովայնի հատվածում հրազենային վնասվածք է եղել:
Նախատեսվում է, որ սկզբնական փուում օդակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւոր, իսկ փոխադրումները կիրականացվի «Էյր Արցախ» ընկերությունը:
Ինգան մարմնի ցավից շառագունում է, երբ մայրը փորձում է պրոթեզե կորսետը հագցնել նրա` մինչև գոտկատեղը «ծռված» մարմնին: Բղավում է` «Մա՛մ, մա՛մ, վայ մամա՛, հանի խնդրում եմ, չեմ դիմանում…»: Ինգայի աչքերի մեջ հայտնվում է ալ կարմիր արցունքը, որի հոսելու ճանապարհը նա կամքի ուժով փակում է, որպեսզի անծանոթի մոտ խղճահարություն չառաջացնի: Մայրը Ինգայի ցավոտ «ծկլթոցից» շփոթված` շտապելուց ձեռքերը դողդողացնելով՝ ոչ կարողանում է կորսետը հագցնել, ոչ էլ հանել: Բոլորս, շունչներս պահած, սպասում ենք Ինգայի «ազատագրմանը», բայց ոչ մեկս չենք համարձակվում օգնության ձեռք մեկնել: Պրոթեզե կորսետը չարիքի նման համառ պնդաճակատությամբ «փաթաթվել» է երեխայի մարմնին: Ինգային վարժվելու համար առաջին հայացքից անսովոր այդ սարքը մինչև կյանքի վերջ անհրաժեշտ է: Կորսեթի հանդեպ ատելության հետ մեկտեղ՝ նա հասկանում է, որ կյանքում կան բաներ, որոնք անկախ իր կամքից ապրելու համար իրեն այլևս պարտադրված են:
Երթի մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:
Նավթի գնի վրա ազդում է նաև Իրաքում արդյունահանման աճը: Իրաքի նավթի նախարարության տվյալներով՝ այդ երկիրն օրական արդյունահանում է 3.328 մլն բարել նավթ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979-ից հետո: