Բաժիններ՝

Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ

Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ: Այդ մասին NEWS.am-ին  հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով, «օրերս օդանավակայանում կթույլատրվի ընդունել եւ դուրս թողնել օդանավեր»:

Օդանավակայանի գործարկման հեռանկարը հիստերիա է առաջացել Ադրբեջանում: Այնտեղից ժամանակ առ ժամանակ հնչեցվում են սպառնալիքներ «խփել» կամ «նստեցնել» Ստեփանակերտ ժամանող ինքնաթիռները: Սրանք ուղիղ հակասության մեջ են մտնում քաղավիացիայի միջազգային օրենսդրության հետ:

Նախատեսվում է, որ սկզբնական փուում օդակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւոր, իսկ փոխադրումները կիրականացվի «Էյր Արցախ» ընկերությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս