Անցկացվեց մոտոկրոսի Հայաստանի հերթական առաջնությունը
Հայաստանում մոտոկրոսի առաջնություններն արդեն շարունակական բնույթ են կրում: Հերթական առաջնությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին: Այն նվիրված էր հայտնի ավտոմոտոմարզիկ Ժիրայր Ասատրյանի հիշատակին: Մոտոկրոսի առաջնությունը կազմակերպել էին «Մագավտո» և «Արվիկոն» ակումբները: Առաջնությանը մասնակցում էին 17 մարզիկներ: Ամենափոքր մարզիկը 14 տարեկան էր, ամենամեծը՝ 64: Առաջնությունն անցկացվում էր երկու դասով, համապատասխանաբար՝ 125ք/սմ և 250ք/սմ հզորությամբ շարժիչներով: Մոտոկրոսի առաջնության առաջին և երկրորդ դասերում առաջին տեղերը կիսեցին հայր և որդի Սարկիսովները, համապատասխանաբար, 125 ք/սմ հզորությամբ շարժիչով՝ հայրը՝ Արսեն Սարկիսովը, և 250ք/սմ հզորությամբ շարժիչով՝ որդին՝ Հրանտ Սարկիսովը: