Սիրիական ճգնաժամը սպառնում է վերածվել խոշոր տարածաշրջանային հակամարտության. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի Նյու Յորքում ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի շրջանակներում նիստ է անցկացրել Սիրիայի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է, որ եթե լուծում չգտնվի, սիրիական ճգնաժամը սպառնում է վերածվել խոշոր տարածաշրջանային հակամարտության:

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ Ալ-Արաբին կոչ է արել ՄԱԿ-ին` փոխել մոտեցումը Սիրիայի վերաբերյալ այնպես, որպեսզի ԱԽ բոլոր 5 մշտական անդամները կարողանան համաձայնության հասել այդ հարցում:

Հիշեցնեք, որ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն վետո դրել են Սիրիայի հարցով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած երեք բանաձևերի վրա, որոնք խաղաղ կարգավորման առաջնահերթ պայման էին համարում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է պնդել, որ իրական չէ Ասադի կամավոր հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս