«Սիվիլիթասի» բողոքը մերժվեց

Այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի բողոքը։ Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը նշեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշումը կայացրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հետևաբար, Արթուր Գրիգորյանի բողոքը պետք է մերժել։
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նշենք, որ վերջինս օգոստոսի 18-ին մերժել էր փաստաբանի դիմումը և չէր վերացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930