Մոսկվայում բախումներ ադրբեջանցիների ու անհայտ անձանց միջև. 1 ադրբեջանցի սպանվել է
Մի խումբ ադրբեջանցիների և անհայտ անձանց միջև Մոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է Ադրբեջանի 27-ամյա մի քաղաքացի, ևս մեկը հոսպիտալացվել է:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են «Վազ 2110» մակնիշի մի ավտոմեքենա, որի մեջ եղել է երեք մարդ: Պարզվել է, որ նրանցից մեկը` Ադրբեջանի 57-ամյա մի քաղաքացի, վիրավոր է. նրա որովայնի հատվածում հրազենային վնասվածք է եղել:
Ոստիկանությունը պարզվել է, որ վերքը ստացել է սրճարանի մոտ անհայտ խմբի հետ բախման ընթացքում: Անհայտ անձիք կրակ են բացել նրանց վրա, ինչից հետո արտասահմանյան մակնիշի մեքենաներով հեռացել են:
Նույն ընթացքում հիվանդանոցում մահացել է ադրբեջանի 27-ամյա քաղաքացին, ում հիվանդանոց էր տեղափոխել նրա ծանոթը: Ոստիկանությունը չի բացառում, որ նա մահացու վիրավորում է ստացել նույն կռվի ընթացքում:
Հարուցվել է քրեական գործ` սպանության և անօրինական զենք պահելու հատկանիշներով: