ՕՊեԿ-ը ցանկանում է 1 բարել նավթի գինը նվազեցնել մինչև 100 դոլար
Պարսից ծոցի երկրները, որոնք ՕՊԵԿ անդամ են հանդիսանում, կցանկանային մեկ բարել նավթի գինը նվազեցնել՝ դարձնելով 100 դոլար: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել Պարսից ծոցի նավթի մասնագետ երկրների ներկայացուցիչները: Մասնավորապես. նշվել է, որ «ներկա պահին Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք նույնպես հանդիսանում են ՕՊԵԿ անդամ երկրներ, եկել են այն եզրահանգման, որ նավթի մեկ բարելի գինը պետք է լինի 100 դոլար, ինչը ընդունելի կլինի և փորձագետների, և նավթ օգտագործողների կողմից»:
Սաուդյան Արաբիայի Նավթի նախարար Ալի Ալ-Նաիվին այս ամիս հայտարարել էր, որ 100 դոլար գինը մեկ բարելի համար «կատարյալ» կլիներ բոլոր կողմերից: Խոսքը գնում է Brent տեսակի նավթի գների մասին, որոնք դիտարկվում են որպես «սև ոսկու» համաշխարհային գների ինդիկատոր: Պարսից ծոցի երկրների նավթային չինովնիկների կարծիքով, մեկ բարելի համար 100 դոլարի գնի սանդղակի բարձրացումը չի ազդում պահանջարկի և շուկայում առաջարկի գործոնի վրա: Պետք է նշել, որ ՕՊԵԿ անդամ երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, արդեն իսկ արձագանքել են ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից նավթի մատակարարման ծավալների մեծացանը:
Նավթի առաջարկի ծավալների մեծացումը դեռևս օգնում է փոխհատուցել Իրանի կողմից նավթի արդյունահանման ծավալների պակասեցումը, որը նկատվում էր անցյալ տարվա ամռանից ԻԻՀ նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում: