ԵՄ հանձնակատարն ու ՀՀ վարչապետը կստորագրեն Հայաստանին 43.1 մլն եվրոյի տարեկան աջակցության ծրագիրը
Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրելու է երկու ֆինանսական համաձայնագրեր Եվրոպական միության և Հայաստանի միջև:
Այս ֆինանսական համաձայնագրերի միջոցով Եվրոպական միությունը աջակցելու է ԵՄ-ն և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրերի՝ Ասոցացման համաձայնագրի՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և Մուտքի արտոնագրերի դյուրինացման/Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին ու իրականացմանը:
Ֆինանսավորումը նաև բյուջետային օժանադակություն կտրամադրի Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի համար Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրով համաձայնեցված միջոցառումներին՝ պետական կառավարման բարեփոխումների և առևտրի ընթացակարգերի դյուրինացմանն առնչվող բազմաթիվ հարցերի լուծմանն օժանդակելու նպատակով:
Հանձնակատար Ֆյուլեն և վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցեն ստորագրման արարողությանը, ԵՄ հանձնակատարի ս.թ. սեպտեմբերի 27-28-ին Հայաստան կատարելիք այցի ծրագրի մի մասն է: Այցի ընթացքում նախատեղվում են հանդիպումներ Հայաստանի բաձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացությոիչների հետ:
2011-2013թ.-ներին Հայաստանի հետ համագործակցության ԵՄ-ն գերակա ուղղություններն են ժողովրդավարական կառույցների և ճշգրիտ կառավարման կատարելագործումն ու առևտրի, ներդրումային դաշտի և սոցիալ-տնտեսական բարեփոխումների բարելավումը:
ֆինանսական համաձայնագրերի ստորագրման հիմքը 43.1 մլն եվրո արժողությամբ ԵՀՔԳ 2011թ.-ի տարեկան գործողությունների ծրագիրն է, որը բաղկացած է 2 գործողություններից:
1. «ԵՄ-Հայաստան համաձայնագրերի կից շրջանակային ծրագիր – ՏԳԾ 2011»՝ 19.1 մլն. եվրո: Այն ԵՄ օժանդակության փաթեթի առանցքային մասն է, որը փոխանցվում է Արևելյան գործընկերություն նախաձեռնության Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում:
Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը օգնում է գործընկեր երկրներին բարեփոխումներ իրականացնել այն գերատեսչություններում, որոնք էականան դերակատարում ունեն ԵՄ-ն հետ երկկողմ հարաբերությունների շուրջ բանակցելու և իրականացնելու համար. Ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ու Մուտքի արտոնագրերի դյուրինացման/Ռեադմիսիայի համաձայնագրերը:
Հայաստանում այն կաջակցի կառավարության կողմից նախապատրաստած պետական մարմինների բարեփուխմների ծրագրերի 3 հիմնական խնդիրների հաղթահամանը՝ (1) ԵՄ-Հայաստանի Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների նախապատրաստում (2) արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտի բարեփոխումների խորացում (3) Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստում
2. «Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման նապատակով»՝ 24 մլն. եվրո: ԵՄ-ն կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության երկրորդ հիմնական բաղադրիչն է, որը փոխանցվում է բյուջետային օժանադակության ծրագրով: Այն ուղղվելու է ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանն ու պետական ֆինանսների կառավարման և պետական սեկտորի թափանցիկության հետ առնչվող բարեփոխումներին՝ ներառյան էլեկտրոնային կառավարումը: Այն կօգնի նաև համապատասխանեցնել Հայաստանի առևտրի ոլորտի օրենսդրությունը ԵՄ նորմերին ու չափանիշներին: