Արդեն վաղուց խոսք չի գնում բանակցությունների մասին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ նա ասել է.

«Մամուլում ես հաճախ հանդիպում եմ «բանակցություններ» արտահայտությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Սակայն արդեն վաղուց խոսք չի գնում բանակցությունների մասին: Ժամանակ առ ժամանակ համապատասխան մակարդակի հանդիպումներ են անցկացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սակայն համանախագահների այդ այցերը չեն կարող ազդեցություն ունենալ: Այցելելով Ադրբեջան՝ նրանք այստեղ ուսումնասիրում են մեր դիրքորոշումը, գնում են Հայաստան, ապա հանդիպումներ են անցկացնում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և ասում են, թե քննարկումները շարունակվում են»:

Տեսանյութեր

Լրահոս