Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, և դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն:
Փոստանջյանի կարծիքով` Չախալյանին դատապարտելը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ վերջինս ներկայացնում էր ջավախքահայության շահերը: «Այս առումով մեր իշխանություններն անգործության են մատնված, կարծում եմ` կառավարությունը պետք է ամեն ինչ անի Չախալյանի ազատ արձակման համար:
Օդի ջերմաստիճանը 30-ին,01-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով այնուհետև էապես չի փոխվի:
Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կմնա աշխարհի տնտեսության խոշորագույն «աճի կետ», որը խնդիրներ ունի գործազրկության և սպառողների վստահության անկման առումներով:
Սեպտեմբերի 28-ին տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից վնասվել է Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի արձանը:
Այսօր կեսօրին, նախատեսվածի համաձայն, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցը: Մեքենայով դուրս գալով «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տարածքից, որտեղ տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների խորհրդակցությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենայի կիսով չափ իջեցրած պատուհանից, առանց մեքենան կանգնեցնելու, լրագրողներին տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ ԲՀԿ հայտարարությունը կլինի երկուշաբթի օրը:
Երկու օր առաջ այստեղ երկու պայթյուն էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էին անվտանգության 4 աշխատակիցներ: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր Սիրիայի ազատ բանակը:
Հաշվետվության երրորդ կետն իր մեջ չի պարունակում համալսարանի կողմից թույլ տրված որեւէ խախտում, այլ իրենից ներկայացնում է ընդամենը փաստագրում:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Այդ բանակցությունների հաջող ավարտն ու դրան հաջորդող համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանին հնարավորություն կտան դառնալու ԵՄ-ի ընդհանուր օդային տիրույթի մասնիկը, ինչը դյուրացնում է փոխադրումների հետ կապված բազմաթիվ ընթացակարգեր: ԵՄ-ի ավիաընկերությունները կարող են ԵՄ-ի յուրաքանչյուր կետից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Ադրբեջան: Նույնը վերաբերում է ադրբեջանական ավիափոխադրողներին:
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
Բերմանը մատնանշել է որոշակի գործողություններ, որոնք կարող է ձեռնարկել Պետդեպը, այդ թվում` կազմակերպել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համատեղ բողոք Իլհամ Ալիեւի դեմ, ՆԱՏՕ-ին կոչ անել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին այնքան ժամանակ, մինչեւ որ Ալիեւը մարդասպանին կրկին կմեկուսացնի կամ էլ կվերադարձնի Հունգարիա, անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն եւ զենք մատակարարելը:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
Աղբյուրները հաստատում են, որ հօգուտ Շտայնբրյուկի՝ նախընտրական մրցապայքարին մասնակցությունից հրաժարվել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներ Զիգմար Գաբրիելն ու նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:
Հիշեցնենք, որ այսօր լրացավ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո ընկած 15 աշխատանքային օրերի ժամկետը, որի ընթացքում Հայրապետյանը կարող էր հետ վերցնել իր դիմումը:
Ոստիկանության տեղեկություններն այն մասին, թե ինչպես են ահաբեկիչները բանտ ներխուժել, տարբեր են: Որոշ տվյալների համաձայն՝ նրանք կարողացել են մտնել բանտի տարածք, երբ նրանցից մեկը՝ մահապարտ-ահաբեկիչը, պայթեցրել է մուտքի դարպասները: Որոշ ոստիկաններ էլ պնդում են, որ ահաբեկիչների և բանտապահների միջև բախումները սկսվել են բանտապահների և կալանավայրի ղեկավարության վրա բանտարկյալների հարձակումից հետո:
Կատալոնիան ցանկանում է ստանալ եվրոպական ազգի կարգավիճակ նույն լիազորություններով, ինչպիսիք որ ունեն Դանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան:
«Սեպտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆուորեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դելֆինարիումի տնօրենը հստակ պատասխան չի տվել, թե գոհացնում է իրենց երևանյան ներկայացումներին հաճախելիությունը. «Ոչ մի տեղ հենց այնպես չի լինում, և հասկանալի է, որ դժվարություններ կան, հարցերը շատ են, որոնք և մենք փորձում ենք լուծել»,- ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են,որ չնայած Ռուսաստանի երկխոսության և համագործակցության համար բաց դիրքորոշմանը` նախագծի դեմ քվեարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
««Աժ Կանոնակարգ օրենքի» 36-րդ եւ 37-րդ հոդվածներում մեղադրյալ ներգրավելու հարցը դասվում է պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքին եւ պարտադիր ընդգրկվում է ԱԺ նիստերի օրակարգ: Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության օրակարգ ընդգրկված հարցերը, այդ թվում` վերոնշյալը, քննարկվում են արտահերթ»,- ասել է մամուլի քարտուղարը:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Աբասը կազմակերպությանը կոչ է արել ինքնավարությանը շնորհել դիտորդի կարգավիճակ: Պաղեստինյան առաջնորդը նշել է, որ չնայած պաղեստինցի ժողովրդի «զայրույթին», նա հավատարիմ է մնում երկու անկախ պետությունների ստեղծման գաղափարին:
Նշելով, որ Գերմանիան կարևոր ռազմավարական երկիր է Ադրբեջանի համար, Խալաֆ Խալաֆովն ընդգծել է, որ գոյություն ունեցող համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար կա: Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը տարբեր պատճառներով ձգձգում է հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը նաև նշել է, որ 490 մլն դոլար է հարկավոր հումանիտար այս ճգնաժամի դեմ առնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր թե ինչպես մի քանի երիտասարդներ անվայելուչ պահվածք են ցուցաբերում նույն տեղում տեղադրված Չարենցի արձանի նկատմամբ՝ նրա հետ լուսանկարվելու ժամանակ։