Դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայության հերթապահը: Պարզվել է, որ տուժողը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակիչն է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով բնակարան, միջանցքում հայտնաբերել են 1948թ. ծնված Կ. Բախշինյանի դին:
Հիշեցնենք, որ ֆրանսիական դպրոցների չորրորդ դասարանի համար նախատեսված պատմության և աշխարհագրության դասագրքերում երկու էջ է հատկացվել Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը:
Արևմտաաֆրիկյան երկրների տնտեսական համագործակցության ասոցացիան պատրաստ է Մալի ուղարկել 3.3 հազար զինծառայողի, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատը:
Հուսեյնը և Հաջիզադեն Իրան էին մեկնել Թավրիզում անցկացվող փառատոնին մասնակցելու համար և ձերբակալվել էին այնտեղ մայիսի 2-ին: Նրանց գործը լսվել է դատարանում:
Սաֆարովի ազատ արձակում նսեմացնում է օրենքի գերակայությունը և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է անմիջապես վերանայի իր որոշումը՝ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ»,- գրել է նա:
Ասանժին աջակցող այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջեմիմա Խանն ու բրիտանացի աշխարհահռչակ ռեժիսոր Քեն Լոուչը, դատարանին վճարել են ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ, արդեն կորցրել են իրենց փողերը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով:
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականով՝ կենսաթոշակների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները վատթարացնում են թոշակառուների վիճակը, ուստի վիճարկում է դրանց սահմանադրականությունը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ներկայացնում են արտահերթ նստաշրջանի օրակարգը.
ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, Հայաստան եւ Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր եւ պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:
Նախարարի խոսքերով՝ լեգիտիմութան հարցը որոշվում է միայն ընտրական կետերով և ոչ թե այս կամ այն երկրի նախագահների կամ կուսակցությունների կողմից: Զուաբին նաև դիմել է սիրիացի փախստականներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ հայրենիք, որի համար, նրա խոսքերով, թույլտվություն պետք չէ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները կիրակի գիշերը Շըրնաքի նահանգում սպանել էին 10 զինծառայողի: F-16 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քուրդ զինյալների 20 ճամբարներին, մատակարարման կետերին ու ապաստարաններին: Այդ գործողությանը մասնակցել է 18 մարտական ինքնաթիռ: Դրանք բոլորն էլ անվնաս վերադարձել են իրենց բազա:
Եվրոպայում ընկերությունը իր սմարթֆոնները կվաճառի ուղղակի վաճառքով, այնպես էլ օպերատորների հետ համագործակցության միջոցով:
Հունգարիայում նույնպես բողոքի ցույցեր տեղի ունեցան: Կիրակի օրը Facebook-յան «Հայաստա՛ն, մենք զղջում ենք մեր վարչապետի համար» խումբը ավելի քան 9.000 անդամ ուներ: «Մեկ միլիոն հունգարական մամուլի ազատության համար» կազմակերպությունը Կոշուտ հրապարակում բողոքի ցույց կազմակերպեց` Հայաստանի հետ համերաշխության համար և կոչ արեց Վիկտոր Օրբանին բացատրություն տալ:
Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
Չինաստանի պաշտպանության նախարարը հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում:
«Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է նրանց մտածելակերպի մասին»,-իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդը:
Հայտարարության տեքստում ՀՀ ԱԺ-ն ոչ միայն խստորեն դատապարտում է կատարվածը և հորդորում ժողովրդավարական բարժեքներով առաջնորդվող բոլոր երկրներին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի գործաքը, այլև դադարեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է, իսկ արդեն չորս տարի անց գրասենյակը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց էր հրապարակել, որում գնահատական էր տրվում այլ պետությունների կողմից մի շարք միջազգային պարտականություններ կատարելու հարցում:
վաղը ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Ռոստոմյան փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաեւ արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:
Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Սթենֆորդի համալսարանը համարվում է Սիլիկոնյան հովտի սիրտը, որտեղ համաժողով անցկացնելը արդեն իսկ պատվաբեր է:
Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը: