Օգոստոսի վերջին Վրաստանի Թելավի շրջանում անցկացվել էր զինված խմբավորման հետապնդման լայնածավալ գործողություն, որի արդյունքում, ըստ ՆԳՆ-ի, խմբավորումը հայտնաբերվել ու վնասազերծվել էր: Սպանվել էր 11 գրոհային, վրացական կողմը ևս կորուստ էր ունեցել՝ զոհվել էր 3 հատուկջոկատային: Ավելի ուշ պարզվել էր, որ 11 գրոհայիններից 2-ը եղել են Վրաստանի, իսկ 5-ը՝ ՌԴ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր
Նույն օրը, Սաֆարովի գործից զատ, քննարկումներ տեղի կունենան նաև Բիրմայի և Հարավային Աֆրիկայի վերաբերյալ: Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պարզվել է նաև վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 1928 թ. ծնված Ալեքսանդր Հովսեփյան:
Նախարարությունում կարծում են, որ Սիրիայում դիտորդական առաքելության հեռացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին: Իրանի 10-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին, որոնցում հաղթանակ է տարել ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Հայաստանում Վիքիմեդիայի ստեղծումը մեզ հնարավորություն կտա ավելի կազմակերպված աշխատել ինչպես Վիքիպեդիա հանրագիտարանում հոդվածների ավելացման, այնպես էլ նաեւ այլ նախագծերը Հայաստանում կյանքի կոչելու համար»,- ասաց Ս. Մկրտչյանը:
ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են զանգահարել նախապես հայտարարված 511 335, 511 338 հեռախոսահամարներով:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ն.Սերգեյանի և 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում` քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը և որ ադրբեջանցի զինծառայողը ծանր վիրավորվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից: Այս մասին տեղեկացնում է ռուսական interfax-ը:
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի գործնական հուն բերելու նպատակով, այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները»:
Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:
Ամերիկյան պատվիրակության կազմում լինելու են Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության, պաշտպանության ու արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները: Միջգերատեսչական պատվիրակությունը գնահատական է տալու Վրաստանի նախընտրական միջավայրին:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:
Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ընթանում է քննություն: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ավիավառելիքի սպառվելու պատճառով:
Քլինթոնը նշել է, որ տվյալ համաձայնագիրը պայմաններ է ստեղծում երկու երկրների քաղաքացիների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համար: Այդ կապակցությամբ Քլինթոնը նշել է այն հանգամանքը, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համագումարի ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:
Կոնֆերանսի փոխնախագահ Տինգ Չենի խոսքով՝ Ազատ հանրագիտարանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ազգի ներկայանալ իր լեզվով, դրա շնորհիվ այն հասանելի է ոչ միայն անգլերեն լեզվի իմացություն ունեցողներին, այլ շատ-շատերին:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Ուրբաթ ահաբեկիչները Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ռումբ էին պայթեցրել: Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` զոհվել է մզկիթը պահպանող 5 օրինապահ: Կան վիրավորներ: Հարավային հատվածից մուտքը քաղաք դեռևս արգելափակված է:
«Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին: