Իրանն ազատ է արձակել լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցիներին

Իրանը ազատ է արձակել ադրբեջանցի գրողներ Ֆարիդ Հուսեյնին և Շահրիար Հաջիզադեին, ովքեր մեղադրվում էին Իսլամական հանրապետության դեմ լրտեսություն իրականացնելու մեջ, հաղորդում է «Interfax» գործակալությունը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ նշյալ անձինք երեքշաբթի փոխանցվել են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսություն:
Հուսեյնը և Հաջիզադեն Իրան էին մեկնել Թավրիզում անցկացվող փառատոնին մասնակցելու համար և ձերբակալվել էին այնտեղ մայիսի 2-ին: Նրանց գործը լսվել է դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930