«Ամեն օր Աստծո անունը տալով եւ Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել։ Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար»:
Բանախոսը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ համապատասխանում է պատերազմական գործողություններին, առավել ևս, երբ տեսնում ենք, թե ինչ տեղեկատվական պատերազմում ենք այս պահին գտնվում:
Չինաստանի հարավարևմտյան հատվածում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը հասել է մինչև 5.7-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը պատերազմի առիթ չի կարող դառանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով` պատերազմը կարող է վերսկսվել այն դեպքում, երբ ռազմական տեսանկյունից ինչ-որ փոփոխություն լինի:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը: Իսկ սեպտեմբերի 9-ին Գյանջայում (Գանձակ) բացվելու է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նոր շենքը: Այդ հյուպատոսությունը գործում է 2010 թվականից:
Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ կանխել Սաֆարովի արտահանձնումը հնարավոր չէր. «Մի կողմից կա երեք միլիարդ, որը պատրաստ է վճարել Ադրբեջանը, ճգնաժամի մեջ գտնվող Հունգարիա, մյուս կողմից կան տրամաբանական փաստարկներ Հայաստանի կողմից, բայց չկա գումար: Եթե կա գնորդ և երկիր, որը կարող է վաճառել իր երկրի արդարադատության վճիռը, ապա ուրիշ բան անել հնարավոր չէ», եզրակացրեց Ջամալյանը:
Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին:
Ինչի հետևանքով Ա. Բադալյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ են: 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել է ժայռերին բախվելուց հետո:
Փաստորեն ՄԱԿ-ում կարծում են, թե «մեկ այլ սպայի» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին) «գնդակահարել են»: ՄԱԿ-ի դեպքում նման բացթողումն անթույլատրելի է: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանը՝ որպես «կողմ» կամ նկատի չի առնվում, կամ չի ընկալվում որպես այդպիսին. խնդիրը ներկայացվում է «վեճ» «Հունգարիայի և Ադրբեջանի միջև»: Ստացվում է նաև, թե ոճրագործն ազգություն ունի, զոհը՝ ոչ: Ավելին՝ պարզվում է նաև, որ Սաֆարովն ընդամենը «մեղադրվել է»:
Արարողության ամսաթիվն ու վայրը չի հաղորդվում: Նրա մարմինը կամ մոխիրը ջրին հանձնելուց հետո, կանցկացվի կրոնական ծիսակարգ, այնուհետև 7 հոգանոց դասակը 3 անգամ օդ կկրակի:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թվականների համագործակցության հերթական ծրագիրը:
Բեյնը կրակ էր բացել անջատողականների կուսակցության համագումարում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Մոնրեալում (Քվբեք մարզ): Տղամարդը կրակել էր այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Պոլին Մարուան բեմից ելույթ էր ունենում՝ նվիրված ընտրութուններում անջատողականների հաղթանակին: Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե հենց շենքում, որում տեղի էր ունենում համագումարը, այլ դրա դիմաց: Դրա հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցեր: Նաեւ անդադարձ է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Հիշեցնենք, որ ՊՆ-ում օրեր առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Գրիգորյանը եւ հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը:
1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով Մերին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: «Նախկինում մեծ ցավով էի էս ամենը պատմում, հիմա` չէ: Մարդիկ արդեն գիտեն դա: Էդ օրվա հետ կապված ամեն ինչն եմ հիշում: Գնացել էի պապայիս գարաժը, էնտեղ մի շուն կար, ուզում էի տուն բերել… Հետո հիշում եմ, որ մոտեցա աղբյուրին, որ լվացվեմ… Էդ պահին ռումբը պայթեց:
Երևանում` սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ և խնդրել իրականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունները:
Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Օգոստոս 25-ին կայացած առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանին բացարկ է հայտնել այն հիմքով, որ դատախազը տուժող կողմի միջնորդությունը նախատեսված ժամկետում լուծում չի տվել, իսկ գործը առանց դրա մտել է դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմնաված նորմի խախտում է:
«Ցանկացած որոշում պետք է բխի սիրիացի ժողովրդից ու արտացոլի նրա օրինական ցանկությունները: Ոչ մի արտաքին ճնշում չպետք է լինի:
Չինաստանն այսօր էլ հանդես է գալիս լիբիական սցենարի կրկնության դեմ, որի ժամանակ ապստամբները կարող են արտաքին ուժերի միջամտության պայմաններում հասնել իշխող ռեժիմի տապալմանը ու բռնապետության ոչնչացմանը»:
Սա Ռասմուսենի երրորդ վրացական այցն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռասմուսենն այսօր պետք է մեկնի նաև Վազիանիի ռազմաբազա, ուր և հանդիպելու է վրացի զինվորականների հետ:
Ծովինարի որդին` զինծառայող Վիգեն Հայրապետյանը առաջին հայն էր, որ զոհվեց սիրիական հակամարտության հետեւանքով:
Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքը փոխանցվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությանը, որի արդյունքում 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կհեռարձակվեն ընկերության կառավարման ներքո գտնվող «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ:
ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում:
Վրացական ընդդիմությունը խորհրդարանը Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քութայիս փոխադրելու համար խստապես քննադատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների եւ աշխատանքների իրականացմանը։