ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է հանցագործի ազատ արձակումը

ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն հաղորդագրություն է տարածել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ:
«Ես խորապես մտահոգված եմ Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմամբ, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Այս դաժան սպանությունը տեղի էր ունեցել 2004թ.-ին ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում:
Սաֆարովի ազատ արձակում նսեմացնում է օրենքի գերակայությունը և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է անմիջապես վերանայի իր որոշումը՝ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս