Ծառուկյանը ևս անդրադարձել է ոճրագործին հերոսացնող Ադրբեջանի գործողություններին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով ցմահ դատապարտված ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու փաստին, նշել է, որ խստորեն դատապարտում է կատարվածը և շեշտել, որ Ադրբեջանը կատարված քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի և մարդկության առջև:
«Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է նրանց մտածելակերպի մասին»,-իր խոսքում նշել է ԲՀԿ առաջնորդը: