ՀՅԴ երիտասարդները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կդիմավորեն բողոքի ցույցերով

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ Ուսանողական միությունները բողոքի ակցիաներով են դիմավորելու Հայաստան ժամանող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին:

Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը եւ զայրույթը, ադրբեջանցի մարդասպանի որեւէ իրավական նորմ չհարգած արտահանձման եւ անիմջապես ազատ արձակման փաստի կապակցությամբ` կոչ  են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրարգրերին հետեւելու եւ հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան:

ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը կներկայացնենք  սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, Հայաստան եւ Ադրբեջան այցելող  ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր եւ պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930