Այս մասին տեղեկացնում է Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Ադրբեջանի քայլերը չեն համապատասխանում վերջին տարիներին երկու երկրների միջև ստեղծված փոխվստահության մթնոլորտին, որը կարող էր ծառայել երկկողմ համագործակցության հետագա բարելավմանը:
Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների հետ դաժան բախումների արդյունքում 9 զինծառայող եւ ոստիկան է զոհվել: Անվտանգության ևս 8 աշխատակիցներ վիրավորվել են:
Ակցիայի մասնակիցները Հայաստանի եւ Վրաստանի դրոշներով հավաքվել են դեսպանատան շենքի առջեւ` «Հունգարական իշխանությունները պատիվը վաճառել են նավթի դիմաց», «Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի հրեշն ազգային հերոս է դարձել» անգլերեն պաստառներով:
Մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու փաստի կապակցությամն հայտարարություն է տարածել նաև «Սարդարապատ» շարժումը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է…
Նախ ԵՀՄՖ-ն դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված վերոհիշյալ հարցի շուրջ: Անհասկանալի է, թե ինչ դատողությունների շնորհիվ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը և վերջին վեց տարիների ընթացքում Հունգարիայի դեսպան, այսօր ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը վստահել են հունգար կոլեգաներին և չեն դիմել պատշաճ միջոցների սպասվելիք ակտը կասեցնելու համար:
Ջաբարը նաև գրում է, որ մարդասպանին «հերոս» կարգելու նման գործողությունից հետո ոչ մի ուղղադավան մահմեդական հարկ չի համարի նրանց կողքին կանգնել, քանզի ասված է Ղուրանում…
Փարիզում Մամեդյարովը կհանդիպի Մինսկի ԵԱՀԿ խմբի անդամների հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրները:
Հունգարական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները կառավարությունից պահանջում են ներկայացնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառները: Նրանցից մի քանիսն անգամ պահանջել են արդարադատության նախարարի հրաժարականը: Այս կապակցությամբ «Արմենպրես» գործակալությունը տեղեկացել է երեք ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներին:
Մեքենայում եղել է նաև Գոռ Վարդանյանի կինը` երեխաների հետ միասին: Նշվում է, որ ստացած մարմնական ծանր վնասվածքներով` նրանք տեղափոխվել են հիվանդանոց և ներկայումս ստանում են ստացիոնար բուժում:
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
Ընդդիմադիրները հարձակումներ գործելով նման օբեկտների վրա, նպատակ ունեն սահմանափակել կառավարական ուժերի կողմից մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կիրառումը ցամաքային գործողություններին օժանդակելիս:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ահաբեկչության օջախներ են որոնում Աֆղանստանում, Պակիստանում, մինչդեռ Ադրբեջան կոչվող պետությունը ահաբեկչության ու մարդասպանության պետական մակարդակի հասցված ու միջազգային մասշտաբներ ընդգրկած գործելաոճը կարող է ուսուցողական ձեռնարկի դեր կատարել աշխարհի ցանկացած ոճրագործ վարչակարգի կամ ահաբեկչական խմբավորման համար:
«Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ: Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք»:
«Ընտրություններին հայեր շատ են ներկայացված, բայց պատգամավոր դառնալու ռեալ հնարավորություն ունեն չորս հայ»,- պարզաբանել է Ջավախահայերի միության ղեկավարը:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի Կառավարության որոշումը քննարկելու համար Ագային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթով արդեն ստորագրահավաք է անցկացվում: 168.am-ին այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Այլևս մենք դեմ ենք այդ երկրի հետ թե քաղաքական, թե տնտեսական և թե ցանկացած այլ առնչություն ունենալուն», գրված է շարժման հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները ծաղիկներ են դրել Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտել հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:
Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:
Համաձայն Reuters/Ipsos-ի հարցման, որի արդյունքները հրապարակվել են երեկ, գրանցված ընտրողների 31 տոկոսը Ռոմնիին տեսնում է որպես նախագահ: Օգոստոսի 27-ին հանրապետականին «գրավիչ» էր համարել միան քվեարկողների 26 տոկոսը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ա
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը կոչ է անում այն մարդկանց, ովքեր ամռան ընթացքում հանգստացել են այգում, իսկ նրանց թիվը հասնում է 10 հազարի, ուշադիր լինել եւ հետեւել սեփական առողջությանը եւ ինքնազգացողության փոքր ինչ վատթարացման դեպքում դիմել բժշկի:
Դպրոցի բակում հավաքվածները պատմել են, որ Ս. Հովհաննիսյանը երեխային բերել է դպրոց` սեպտեմբերի 1-ի առթիվ, և որոշ ժամանակ անց լսել են ձայներ և նկատել են, որ ինչ որ երիտասարդ հարվածել է այդ կնոջը:
Վերջին տվյալներով՝ աճուրդին մասնակցել էր արդեն 10 մարդ, իսկ գինը դեռ չեր անցնում է 10 դոլար 50 սենթը:
«Ու եթե նրանք չեչեններ են կամ կիստիններ (էթնիկ չեչեններ, որ ապրում են Վրաստանում), դա մեծ վտանգ է ներկայացնում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինի»,- կարծում է Գեորգի Կարկարաշվիլին:
Հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով այդքանով չբավարարվել: Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար:
Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցել է ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից:
Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ:
Օգոստոսի 26-31-ն անցկացված գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 120 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: