Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:
ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները եւ իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:
Պարզվել է, որ 100 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները
Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո Samsung ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
Հանրապետականներն Օբամային նախատում են, որ նա կորցրել է Մուբարաքին` Մերձավոր Արևելքի գլխավոր դաշնակցին, այնպես որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ցուցադրել, որ Եգիպտոսի նոր իշխանությունն ԱՄՆ-ին հավատարիմ է:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
«Ահաբեկություն ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ չի եղել: Ինչ վերաբերում է, որ քաղաքապետին, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին են ահաբեկել, ես վստահորեն ասում եմ, որ նման բան չի եղել: Եթե լուրեր են տարածվել, թե շըստոյից, ոստիկանության վեցերորդ բաժնից, յոթերորդ բաժնից են եկել, չգիտեմ, նմանն խոսակցություններ կան, ես վստահեցնում եմ, պատասխանատու հայտարարում եմ, որ նման բան չի եղել…»
«Սաֆարով» գործողությունը ի վերջո բազմաթիվ հիմնավորյալ տվյալներ է տրամադրում հայկական կողմին բոլորին համոզելու՝ հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին: Սաֆարովի հերոսացումը ստորագրելով` Ալիևը ի՛նքը անձամբ ստորագրեց այդ անհամատեղելիությունը:
Ապագայում նախատեսվում է կառուցել նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական կենտրոն։
Արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգվում եւ վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 25 հազար եվրո:
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և «Բիձինիա Իվանիշվիլի – Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
Աղետի գոտում հանգստյան օրերին սովորաբեր լինում է 10-12 հազ. զբոսաշրջիկ: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ տարհանվել են տեղի 50 բնակիչ և հազարավոր զբոսաշրջիկներ:
Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշման ուժեղացումը հանդիսանում է Օբամայի պատասխանը` ընդդեմ հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի քննադատության: Հանրապետականների առաջնորդը, ինչպես նաև Իսրայելի ներկայացուցիչները, բազմիցս մեղադրել են Սպիտակ տան ղեկավարին Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ պասիվության դրսևորման մեջ:
Սա խմբի արդեն երկրորդ հանդիպումն է. մասնակցություն կունենան 60 երկրի ներկայացուցիչներ: Համաժողովի համանախագահներն են Գերմանիան և ԱՄԷ-ն: Միջոցառումը կբացի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:
Մեջիդ Թարհանը, որը երկու ժամկետ աշխատել է կուսակցության շրջանային ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում, ահաբեկիչների կողմից առևանգվել է երկուշաբթի առավոտյան: Նա մշտապես սպառնալիքներ է ստացել:
Համացանցում հայտնվել են նոր iPad mini-ի լուսանկարները: Դրանք հնարավորություն են տալիս կարծիք կազմել ապագա սարքավորման վերաբերյալ, որը կթողարկվի 2012թ-ի աշնանը: Նոր սարքի լուսանկարները հրապարակել են միանգամից երկու աղբյուրներ՝ ասիական TaoBao ինտերնետ- խանութը եւ գերմանական Giga.de ինտերնետային կայքը: Այս մասին գրում է Cnews-ը: TaoBao ինտերնետ- խանութի կողմից հրապարակված լուսանկարները հաստատում են օգոստոսի կեսերին համացանցում հայտնված այն […]
Ճավա և Սումատրա կղզիների միջև, Զոնդի նեղուցում արթնացել է Անակ-Կրակատաու հրաբուխը (Կրակատաուի որդի): «Բանդդար Լամպունգն ու դրա շրջական ծածկված են մոխրով: Դեռևս մոխրաշերտն այնքան էլ հաստ չէ, սակայն մեծ քանակությունը մթնոլորտում ստեղծում է տեսողության խնդիրներ ու շատ բնակիչներ պարզապես որոշել են դուրս չգալ»,- հայտարարել են տեղաբնակները: «Սեպտեմբերի 2-ից Անակ Կրակատաուում հայտարարվել է երրորդ աստիճանի վտանգի […]
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանն ասաց.« «Դուռնալու» կոչվող հանդամասը սահմանից շատ հեռու է և գտնվում է դեպի Ճամբարակ եկող հատվածում: Տավուշի մարզում անտառներ շատ կան: Այժմ ոստիկանների հետ մեկտեղ մեր փրկակարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի անտառներում»:
«Պետք է դատապարտել այս ամոթալի և Եվրոպայի խորհրդի, որի անդամ են հանդիսանում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը, բոլոր արժեքներին հակասող իրավիճակը: Պետք է պահանջել Ռամիլ Սաֆարովի վերահանձնումը և շարունակել նրա դատավճռի իրագործումը միջազգային վերահսկողության պայմաններում»:
Մրցույթի կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմերը տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival ալիքում, որտեղ YouTube-ի օգտատերերը կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Արդյունքում 10 եզրափակիչ անցածներից հաղթող է ճանաչվել իսպանացի ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» ֆիլմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մոնղոլ առաջնորդը զննում միջուկային կենտրոնում տեղադրված ցենտրիֆուգները:
Լրատվամիջոցների հանդիպման թեման երկու հեռուստաընկերությունների միջև համագործակցության նոր ծրագրերն են:
«Սամարիթեր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող “Բասեն” սուպերմարկետի աշխատակիցներ` 1989 թ. ծնված Ա. Խորեցյանը, 1990 թ. ծնված Ա. Գրիգորյանը և 1993 թ. ծնված Գ. Մկրտչյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում: