Մենք կտրում ենք այն ձեռքերը, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանը. սիրիացի նախարար

Որքան էլ որ Էրդողանն ու մյուսները պնդեն, թե Բաշար Ալ- Ասադի կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը, վերջին հաշվով, դա կորոշվի ընտրական կետերով, իսկ դրանք հիմար խոսակցություններ են. ինչպես հաղորդում է CNNTürk-ը, նման հայտարարություն է արել Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան Զուաբին՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Ասադը կորցրել է լեգիտիմությունը:

«Աշխարհի բոլոր հատվածներում մենք կտրում ենք այն ձեռքերը, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանը: Նրանք դրա համար պատասխան կտան»,- ասել է Զուաբին մամուլի ասուլիսում:

Նախարարի խոսքերով՝ լեգիտիմութան հարցը որոշվում է միայն ընտրական կետերով և ոչ թե այս կամ այն երկրի նախագահների կամ կուսակցությունների կողմից: Զուաբին նաև դիմել է սիրիացի փախստականներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ հայրենիք, որի համար, նրա խոսքերով, թույլտվություն պետք չէ:

«Ցանկացած պահի նրանք կարող են վերադառնալ իրենց տները և ընտանիքները: Ձերբակալություններից վախեցողներին ես երաշխավորում եմ՝ ձեզ ոչինչ չեն անի»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս