Թուրքական ռազմօդանավերը ռմբակոծել են Իրաքի տարածքը

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ինքնաթիռները երեկ երեկոյան և այսօր առավոտյան դուրս են եկել Դիարբեքիրում գտնվող իրենց բազայից և ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PKK-ի զինյալները կիրակի գիշերը Շըրնաքի նահանգում սպանել էին 10 զինծառայողի: F-16 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել քուրդ զինյալների 20 ճամբարներին, մատակարարման կետերին ու ապաստարաններին: Այդ գործողությանը մասնակցել է 18 մարտական ինքնաթիռ: Դրանք բոլորն էլ անվնաս վերադարձել են իրենց բազա:

Տեսանյութեր

Լրահոս