«Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում ներդրումներ անել պետական պարտատոմսերում ու Հունգարիայի այլ ֆինանսական գործիքներում»,- ասված է ֆոնդի` այսօր տարածած հաղորդագրությունում:
Լինի կարիերային խանգարել է այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա մարտին նրա որդին իր «Ֆերարի» ավտոմեքենայով ավտովթարի մասնակից էր դարձել: Այդ միջադեպը մեծ արձագանք էր գտել Չինաստանի հասարակության շրջանում:
Դեպքի վայր է մեկնել 6 փրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Մենք այս պահին կապի մեջ ենք նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաեւ Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Այս մասին ասված է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Նույն օրը` ժամը 23:50-ի սահմաններում, Արգիշտի փողոցի բնակիչ, 21-ամյա Մկրտիչ Բարումյանը Ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 23:00-ի սահմաններում Երևանի 16 թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անծանոթ անձը հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով չպարզված տեսակի ատրճանակ` կրակել է օդ, հետո` զենքը պահել իր վրա, ապա` դիմել փախուստի:
Օգոստոսի 31-ից սկսած ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցերը:
«Ադրբեջանական իշխանությունների որոշումը, ըստ որի նրանք ներում են շնորհել և ազատել են պատասխանատվությունից Հունգարիայի Հանրապետության կողմից իրենց հանձնված՝ հայ սպայի մարդասպանին, չի համապատասխանում եվրոպական իրավունքի ստանդարտներին, այն կասկածի տակ է դնում հանցագործության դեմ պայքարի միջպետական համաձայնագրերը»:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Թալին քաղաքի հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց. «Ուրեմն` Ս. Խաչատրյանի ավտոմենքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենային: Տուժողը, ով ստացել է դեմքի շրջանի քերծվածքներ և ծնկոսկրի կոտրվածք, ստանում է ստացիոնար բուժում: Երևի 2-3 օր դեռ հիվանդանոցում պառկած կմնա»:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք բերման են ենթարկել 30 տրանսպորտային միջոց:
Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
Նոր Հաճըն տանող կամրջի վրա նկատել են մի կնոջ, ով փորձում էր ինքնասպանություն իրականացնել`ցած նետվելու միջոցով: Ոստիկանները կանխել են ինքնասպանությունը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավանի բնակիչ 1991թ. ծնված Արևիկ Կիրակոսյանն է: Կատարվում է հետաքննություն: Դեպքի հանգամանքները ճշտվում են։
Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը պարտություն էր Հայաստանի համար, և դա Հայաստանին ոչ մի դիվիդենտ տալ չի կարող, ինչպես պնդում են ոմանք:
«Հետևելով Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական պրովոկացիաներին, ստեղծված տարածաշրջանային ճգնաժամին, պետք է հասկանանք, որ նրանք պատրաստ են ամեն ինչի, անգամ պատերազմի վերսկսման: Չնայած նրանք գիտակցում են, որ սկսած պատերազմական գործողություններում կպարտվեն»:
«Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը զուտ տնտեսական գործարք էր»,- այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքն արտահայտեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Բաց WebOS-ի բետա տարբերակը հնարավորություն կտա նոր գործառույթներ մշակել այլ ծրագրային տեխնոլոգիաների հետ համատեղ:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի և Ադրբեջանի Նեֆթչի հանդիպման ժամանակ տրիբունաներում բարձրացվել է պաստառ, որի վրա անգլերենով գրված է եղել «Կիպրոսը հունական է, Ղարաբաղը` հայկական»:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժքույր Անուշ Բաբաջանյանը հիվանդանոցի գրանցամատյանը զննելուց հետո տեղեկացրեց. «Արշալույսը մեզ մոտ գրանցվել է, սրսկումներ է ստացել, բայց չի պառկել:
Շարունակական անձրևներն ավերել են շուրջ 8,5 հազար տուն: Քաղաքներից տարհանվել է 62,5 հազար մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 656,6 հազար տեղաբնակ:
Նշվում է, որ Պետրեուսը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ամիր-Աբդոլահյանը մեկնաբանություն է արել նաև Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ Չմիավորման շարժմանը հնչած հայտարարության վերաբերյալ, որով քննադատվել էր Սիրիայի վարչակարգը: Իրանցի պաշտոնյան, մասնավորապես, նկատել է. «Եթե Մուրսին ավելի քաջատեղյակ լիներ Սիրիայի մասին, նա կփոխեր իր տեսակետները»:
Պարզվել է, որ նա 1981 թ. ծնված Աշոտ Ս.-ն է, որը շուկայում փորձել էր հափշտակել մի տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով, սակայն չէր հաջողվել: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Բեյբությանը և Ռուբիկ Քոչարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։
Տեղի կունենան Հայաստանի եւ Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Խոսելով ողջ Հունգարիայի ժողովրդի անունից, հայագետը նշեց, թե «hունգարացիները կառավարությունից պահանջում են, որ այդ հարցը լուծվի՝ միջազգային ֆորումների միջոցով:
Սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Նեղոս գյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի:
Ինչպես արդեն ասվել է նախորդ հաղորդագրության մեջ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դատապարտում է ՀՀ ԱԳ նախարարության արտառոց պասիվ գործունեությունը կապված ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման հետ և ներկայացնում է գործողությունների իր պլանը:
«Հանրապետություն» ու «Աթա-Ժուրտ» («Հայրենական») խմբակցությունները վերածվել են ընդդիմության: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ուղերձում նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարին: