Հիմա էլ կոտրել են Մհեր Մկրտչյանի արձանի տակառիկը

Facebook սոցիալական ցանցում տարածվել է մի լուսանկար, որում երևում է վերջերս Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի հայտնի կերպարը մարմնավորող արձանի տակառիկը՝ կոտրված վիճակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր թե ինչպես մի քանի երիտասարդներ անվայելուչ պահվածք են ցուցաբերում նույն տեղում տեղադրված Չարենցի արձանի նկատմամբ՝ նրա հետ լուսանկարվելու ժամանակ։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ կոտրվել է Մհեր Մկրտչյանի արձանի մատը։
Այս դեպքերի կապակցությամբ քաղաքապետարանում որոշում էր ընդունվել, որ այս արձանների մոտ տեսախցիկներ կտեղադրվեն։

Տեսանյութեր

Լրահոս