
Տարեվերջին Սիրիան լքած փախստականների թիվը կարող է հասնել 700,000-ի. ՄԱԿ

ՄԱԿ-ը միջազգային հանրությանն զգուշացրել է, որ արդեն տարվա վերջին Սիրիան լքած փախստականների թիվը կարող է հասնել 700,000-ի, ինչը չափազանց մեծ թիվ է նախորդ կանխատեսումների համեմատ հաղորդում է BBC-ին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ օրական 2000-3000 մարդ է լքում երկիրը:
Ներկայում Սիրիան արդեն լքել է 294,000 մարդ, որոնց մեծ մասը հանգրվանել է Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում: Նրանց շատերը դեռ ժամանակավոր վրաններում են բնակվում:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը նաև նշել է, որ 490 մլն դոլար է հարկավոր հումանիտար այս ճգնաժամի դեմն առնելու համար: