Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:
Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել:
Պաշտոնյային արդեն 1 շաբաթից ավելի հեռուստացույցով չեն տեսել ոչ շարքային չինացիները, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը: Օրինակ՝ նրա հանդիպումներն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի, Դանիայի և Սինգապուրի վարչապետերի հետ հետաձգվել են ` առանց որևէ պատճառաբանության:
Նոր ասֆատապատված և գեղեցիկ եզրաքարերով Հ. Քոչար փողոցում հին հողը փոխարինվում է նոր, բերրի սևահողով և փխրեցվում: «Այն դառնալու է Արաբկիրի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ կանաչապատ ու ծաղկազարդ»,-հավաստիացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, և նշել, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջն է:
Կուսակցական նշված փակ հանդիպման ընթացքում, որն աստիճանաբար վերածվել է բուռն բանավեճի, Օրբանը խոստովանել է, որ գիտեր, թե այս հարցում դժվարություններ լինելու են, սակայն ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհեն գոնե մեկ ամիս անց` ելնելով նրա առողջական վիճակից: Եվ չնայած Հունգարիայի արդարադատության նախարարության փորձագետների կողմից կրկնվող նախազգուշացումներին` Օրբանը օգոստոսին, այնուամենայնիվ, հրահանգել է արտահանձման պայմանագիրը ստորագրել:
Գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները:
ուցարարները Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջանին արտահանձնելը, Ադրբեջանում նրան ներում շնորհելը եւ փառաբանելն անվանել են ծաղր` արդարության նկատմամբ:
Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. – «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան [Սաֆարովին] Ադրբեջան արձակելուց հետո, եւ մենք կապի մեջ ենք ադրբեջանցիների հետ ու հորդորում ենք նրանց կատարել պարտավորությունները…»
Պայթյուն է տեղի ունեցել վարչապետի նստավայրի մոտ, որտեղից նախարարը հեռանալիս է եղել: Յեմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել:
յսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելով արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, նշել է, որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ կան Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև, հետևաբար, առավելապես պետք է նպաստել իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:
ВВС-ին հիացմունքով տեղեկացրել է, որ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արդեն երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն է հռչակվում՝ գերազանցելով Ռուսաստանի, Ուկրաինայի ու Չինաստանի թիմերին: «Միգուցե, դա օդի և ջրի հետ է կապված»,- փորձում է հաջողության պատճառը բացատրել թղթակիցը: Նույն աղբյուրը նաև նշում է, որ ոչ մի երկրում շախմատն այդպես չի պրոպագանդվում, ինչպես Հայաստանում:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.150.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 408-411 դրամով և վաճառվում է 411-413 դրամով:
Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ նրանց միջև կռիվ է եղել:
ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է: Այն կվերաբացվի ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Բաղրամյան 24 ա հասցեում: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարար Ա. Երիցյանը նշել է փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Իրանի համար՝ հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն և այլն։
Հարձակումը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Նախօրեին ԱՄՆ-ն Բաղրամի բանտի ու դրա 3 000 թալիբ կալանավորների վերահսկողությունը հանձնել էր Աֆղանստանի իշխանություններին:
Այս պահին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերիշը կազմակերպության դեսպանի՝ դերասանուհի Անջելին Ջոլիի հետ գտնվում է Հորդանանում, որտեղ մեծ թվով սիրիացի փախստականներ կան:
Հավելվածը կտարածվի անվճար, այն մատչելի կլինի մի քանի տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և ուկրաիներեն: YouTube-ի նոր հավելվածը հնարավոր է գերազանցի իր նախորդին, քանի որ այն օգտատերերին կառաջարկի տեսանյութերի ավելի մեծ շարք, քան նախկին ծրագրում էր:
«Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ էր»:
հայցում պահանջների մեծացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում նախագիծը վաղաժամկետ դադարեցվել է Բուլղարիայի կառավարության կողմից: 2006թ. նոյեմբերի 29-ից ի վեր լրացել է համաձայնագրի գործողությունների ժամկետը, իսկ Ազգային էլեկտրական ընկերությունը հրաժարվում է «Ատոմստրոյէքսպորտին» վճարել կատարած ծախսերն ու կորուստները:
Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան Մլյուզ քաղաքի մոտ (Վերին Ռեյն դեպարտամենտ): Լեհական ընկերության պատկանող ուղևորատար ավտոբուսը Գերմանիայից շարժվում էր Ֆրանսիա: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ և շրջադարձի վրա շուռ է եկել:
Նախարարի փոխանցմամբ` ԵՄ կողմից մի շարք հայտարարություններ են հնչել: Վերջին օրերի ընթացքում նա տասնյակ հեռախոսազանգեր է ստացել տարբեր երկրների, այդ թվում` ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներից, ովքեր իրենց միանշանակ վերաբերմունքն են հայտնել կատարվածի վերաբերյալ:
«Ներողություն եմ խնդրում, որ նման կերպ պետք է արտահայտվեմ, բայց սոցիալական խախտումներն արդեն լկտիության էին հասել: Օրինակ 1955թ ծնվածը ստանում էր հայրենական պատերազմին մասնակցելու վետերանի թոշակ»,-իր խոսքում նշեց Ի. Զաքարյանը:
Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու և Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:
Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխությունները՝ հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։
«Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:
Վարժանքի ընթացքում մշակվել են կառավարման մարմինների գործակցության, մարտական տեխնիկայով ստորաբաժանումների կիրառման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններում անձնակազմի գործողությունների հարցերը: Զորքերի գործողություններն իրականացվել են ռազմաճակատային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների աջակցությամբ:
Իշխանությունները հայտնում են 78 զոհի մասին: Անտեսելով ավելի բարձր տեղանք տեղափոխվելու վերաբերյալ իշխանությունների հորդորները` շատ մարդիկ շարունակում են իրենց տներում մնալ` չնայած ջրհեղեղի սպառնալիքին:
2009թ. ԵՄ ընդունել է այսպես կոչված «երրորդ էներգափաթեթը», որն ուղղված է էներգետիկ շուկաներում մրցակցության զարգացմանը և «Գազպրոմից» կախվածության նվազեցմանը: Ըստ փաթեթի պայմանների՝արդյունահանող ընկերություններին արգելվում է միաժամանակ հանդիսանալ և՛ տեղափոխող, և՛ բաշխիչ ցանցի սեփականատեր: Ռուսաստանյան կոնցեռնը այդ փաթեթին դեմ էր քվեարկել: