
iPhone-ի համար YouTube-ի նոր հավելված է ստեղծվել

App Store ինտերնետային խանութում iPhone սմարթֆոնների և iPod Touch նվագարկիչների համար YouTube հավելված է հայտնվել: Հավելվածը ինտերնետ խանութում հայտնվել է այսօր:
Նոր YouTube հավելվածը ստեղծել է Google ընկերությունը, որին և պատկանում է վիդեոհոսթինգը: Նշենք, որ iPhone-ի համար YouTube-ի հավելումը արված էր դեռևս 2007 թվականից, այն մշակվել էր Apple-ի կողմից: Այս տարի, սակայն, Apple-ը որոշել է YouTube հավելվածը հեռացնել iOS-ից, այդ իսկ պատճառով Google-ը թողարկել է իր սեփական ծրագիրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հավելվածը կտարածվի անվճար, այն մատչելի կլինի մի քանի տասնյակ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և ուկրաիներեն: YouTube-ի նոր հավելվածը հնարավոր է գերազանցի իր նախորդին, քանի որ այն օգտատերերին կառաջարկի տեսանյութերի ավելի մեծ շարք, քան նախկին ծրագրում էր:
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 12-ին Apple-ը միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում սպասվում է, որ կհայտարարվի նոր iPhone-ի կամ ինչպես անվանում են` iPhnoe 5-ի թողարկման մասին: