Ֆրանսիա ուղևորվող լեհական ավտոբուս է շրջվել. կան զոհեր ու վիրավորներ

Ֆրանսիայի արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լեհաստանի ԱԳՆ-ին:

Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան Մլյուզ քաղաքի մոտ (Վերին Ռեյն դեպարտամենտ): Լեհական ընկերության պատկանող ուղևորատար ավտոբուսը Գերմանիայից շարժվում էր Ֆրանսիա: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ և շրջադարձի վրա շուռ է եկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930