Կրակել են Ուլյանովսկի ադրբեջանական համայնքի ղեկավարի վրա. նա վիրավոր է, թիկնապահը՝ սպանված

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի կենտրոնում անհայտ անձինք հարձակում են գործել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավար Իսլամ Հուսեյնովի ու նրա թիկնապահի վրա, հայտնում է Interfax-ը:

 

Հարձակման հետևանքով համայնքի առաջնորդը թեթև վիրավորվել է, սակայն նրա թիկնապահը սպանված է:

 

Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ նրանց միջև կռիվ է եղել:

Տեսանյութեր

Լրահոս