Բաժիններ՝

Ռուսական «Ատոմստրոյէքսպորտը» բուլղարական կողմից պահանջում է 1 մլրդ եվրոյի փոխհատուցում

«Ատոմստրոյէքսպորտը» մինչև 1 մլրդ եվրոյի է հասցրել Բուլղարիայի ազգային էլեկտրական ընկերության նկատմամբ իր պահանջը «Բելենե» ԱԷԿ-ի նախագծի շրջանակում. հայցը քննվում է Փարիզի միջազգային արբիտրաժային դատարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով «Ատոմստրոյէքսպորտին»:

Վերջինիս հայտարարության համաձայն՝ հայցում պահանջների մեծացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում նախագիծը վաղաժամկետ դադարեցվել է Բուլղարիայի կառավարության կողմից: 2006թ. նոյեմբերի 29-ից ի վեր լրացել է համաձայնագրի գործողությունների ժամկետը, իսկ Ազգային էլեկտրական ընկերությունը հրաժարվում է «Ատոմստրոյէքսպորտին» վճարել կատարած ծախսերն ու կորուստները:

2011թ. հունիսին «Ատոմստրոյէքսպորտը» հայց էր ներկայացրել Փարիզում գտնվող Միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով իրեն վճարել 58 մլն եվրո: Դրան ի պատասխան՝ բուլղարական կողմը հայտարարեց «Ատոմստրոյէքսպորտի» դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու մասին՝ առանց մատնանշելու, թե ինչու:

Մարտին Բուլղարիան հայտարարեց «Բելենե» ԱԷԿ-ի շինարարության մասնակցությունից հրաժարվելու մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։