Լյուքսեմբուրգի հետ պետք է ամրապնդենք մեր իրավապայմանագրային դաշտը. Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:
Այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելով արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, նշել է, որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ կան Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև, հետևաբար, առավելապես պետք է նպաստել իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԳ նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ զրույցում. «Մենք խոսեցինք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Ես ներկայացրեցի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Շատ ուրախ եմ ողջունել պարոն Ասելբորնին, մենք հնարավորություն ենք ունենալու շարունակել կարծիքների փոխանակումը այսօր երեկոյան»:
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ իր հերթին Լյուքսեմբուրգի արտգործնախարարն հայ գործընկերոջն է ներկայացրել է Եվրոպական Միության շրջանակներում, եվրոպական երկրներում առկա զարգացումները: