Բաժիններ՝

ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հայ շախմատիստներին՝ փայլուն հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է օլիմպիական չեմպիոնի կոչումը և ոսկե մեդալը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին՝ փայլուն արդյունքի հասնելու համար:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին` Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում  փայլուն հաղթանակի կապակցությամբ

Այս մարզաձևում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգևում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին:

Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց  Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ  էր:

Սա ավելին էր, քան մարզական հաղթանակը:

Դուք արժանի եք ամենաջերմ խոսքերին», -գրված է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս