Մահապարտ ահաբեկիչը ցնցել է Ստամբուլը

«Մահապարտ ահաբեկիչը ցնցել է Ստամբուլը». ահազանգում է Hurriyet-ը: Պայթյունը որոտացել է Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ, ինչի հետևանքով, ըստ NTV հեռուստաալիքի, կա մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝  նրանք վիրավորվել են ավերված շենքի բեկորներից:

 

Իսկ Reuters-ի տվյալներով՝ խոսքը մի քանի տուժածների մասին է:

 

Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել:

 

Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ոստիկանության բակում` դարպասից գլխավոր մուտք ընկած հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս