
«Գազպրոմը» ԵՄ գործողությունները որակել է որպես գողություն

«Եվրահանձնաժողովը անարդար է վարվում «Գազպրոմի» նկատմամբ»,-այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ընկերության նախագահի տեղակալ Աելքսանդր Մեդվեդևը: Այսպես է նա արձագանքել Եվրամիության կողմից «Գազպրոմի» նկատմամբ հակամենաշնորհային հետաքննությանը:
Ղեկավարի խոսքով հենց եվրոպական շուկայում «Գազպրոմը» մրցակցության սահմանափակումից է տառապում, մասնավորապես այն բանից, որ կազմակերպությանը խոչընդոտում են Եվրամիության տարածքում գազատարներ ձեռք բերել: Բացի այդ, Մեդվեդևը «Գազպրոմին» անվանել է եվրոպական շուկայում «շուկայական բարեփոխումների առաջնեկ»:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» նկատամամբ հակամենաշնորհային հետաքննությունը սկսվել է սեպտեմբերին: Եթե ընկերությանը մեղավոր ճանաչեն, այն ստիպված կլինի վճարել տուգանք մինչև 14 մլրդ դոլար:
«Գազպրոմը» զբաղեցնում է Եվրամիության գազի շուկայի 25-30%-ը, ընկերության հետ երկարաժամկետ պայմանագրի համաձայն՝ վառելիք մատակարարելով մի շարք երկրներին, որոնց առջև պայման է դրված «վերցրու կամ վճարիր»: Ինչը ենթադրում է, որ օգտատերները պետք է վճարեն տուգանքներ, այն դեպքում, եթե չեն վերցնում նախորոք պայմանավորված վառելիքի ծավալները: Տնտեսական անկման պարագայում Եվրամիությունում մի շարք երկրներ սկսեցին «Գազպրոմից» պահանջել զեղչեր՝ երկարաժամկետ պայմանագրի շրջանակում:
2009թ. ԵՄ ընդունել է այսպես կոչված «երրորդ էներգափաթեթը», որն ուղղված է էներգետիկ շուկաներում մրցակցության զարգացմանը և «Գազպրոմից» կախվածության նվազեցմանը: Ըստ փաթեթի պայմանների՝արդյունահանող ընկերություններին արգելվում է միաժամանակ հանդիսանալ և՛ տեղափոխող, և՛ բաշխիչ ցանցի սեփականատեր: Ռուսաստանյան կոնցեռնը այդ փաթեթին դեմ էր քվեարկել: