ՀԱՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում:

Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու և Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջև փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930