Արաբկիրի Հրաչյա Քոչար փողոցը կանաչապատվում է (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանում շարունակում են իրականացվել կանաչապատման մեծածավալ աշխատանքներ: Նոր ասֆատապատված և գեղեցիկ եզրաքարերով Հ. Քոչար փողոցում հին հողը փոխարինվում է նոր, բերրի սևահողով և փխրեցվում: «Այն դառնալու է Արաբկիրի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ կանաչապատ ու ծաղկազարդ»,-հավաստիացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, և նշել, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջն է:

Տեսանյութեր

Լրահոս