ՀՀ վերահսկիչ պալատը զարհուրելի խախտումներ է հայտնաբերել սոցիալական ոլորտում

ԱԺ-ում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում խոսելով իրենց արդյունավետ աշխատանքի մասին, կարևորեց այն, որ երկու տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացել են կանխել մի շարք ոլորտների խախտումներ:

Հատկանշական էր հատկապես այն, որ վերահսկիչ պալատի կողմից սոցիալական ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդունքում մի շարք զարհուրելի խախտումներ են արձանագրվել:

«Ներողություն եմ խնդրում, որ նման կերպ պետք է արտահայտվեմ, բայց սոցիալական խախտումներն արդեն լկտիության էին հասել: Օրինակ 1955թ ծնվածը ստանում էր հայրենական պատերազմին մասնակցելու վետերանի թոշակ»,-իր խոսքում նշեց Ի. Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի նախագահը տեղեկացրեց, որ հայտնաբերված խախտումների մասով հարուցվել են նաև մի շարք քրեական գործեր, իսկ սոցիալական ոլորտում անգամ կան ձերբակալվածեր:

Կարդացեք նաև

Սեպտեմբեր ամսվա տվյալներով ՀՀ վերահսկիչ պալատը հայտնաբերել է 1 մլրդ 634 մլն խախտում, որից պետական բյուջե է վերականգնվել 475մլն 527 հազարը, և 18 մլն ուղարկվել է դատախազություն, մնացած գումարների հետ կախված վերահսկիչ պալատը դեռևս տեղեկություններ չունի:

«Իհարկե մի անգամից մի փայտիկով հնարավոր չէ վերականգնել: Այս խախտումները մի քանի տարիների խախտումներ չեն, անգամ դրանց մեջ կան դեռևս խորհրդային տարիներից եկածներ: Սրանք երկու տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք են»,-իր խոսքում նշեց Ի. Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս