Ճապոնիայի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է եղել

Ճապոնիայի կենտրոնում՝ Հյոգո պրեֆեկտուրայում, Nippon Shokubai ընկերությանը պատկանող քիմիական գործարանում ակրիլային թթվի բաք է պայթել:
Հայտնի է, որ ավելի քան 30 մարդ վիրավորվել են, մեկ հոգի մահացել: Վիրավորների մեջ կան նաև հրշեջ ծառայության աշխատակիցներ: Բացի այդ, հաղորդվում է, որ դեպքի վայր մտած հրշեջներից մեկի հետ կապը կտրվել է: Պայթյունի պատճառների կամ քիմիական նյութերի արտահոսքի մասին չի հաղորդվում:
Nippon Shokubai ընկերությունը հիմնվել է 1941թ. և մասնագիտացած է քիմիական արտադրության ոլորտում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 3500 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930