Հայաստանն այսօր տարածք է, որը չեն գրավում, քանի որ ժամանակ չունեն, կամ էլ տարածք նվաճելը նորաձև չէ։ Դրա միակ մեղավորը մենք ինքներս ենք, մենք կործանել ենք մեր պետությունը, այն դե ֆակտո այլևս գոյություն չունի։ Սրանք մեծ հաճույքով դե յուրե էլ կկործանեն, իշխանության եկած խմբակը որևէ առաքինություն չկրող անձանց համախումբ է, նրանք պետությունը վիլայեթ կամ գուբերնիա դարձնելու հարցում որևէ խնդիր չունեն։
Պատերազմի և պարտության գերագույն մեղավորն ու պատասխանատուն, որը հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու, բայց ոչ միայն չզոհվեց, այլև պահպանեց սեփական պաշտոնը, արդեն երկուսուկես տարի է՝ պարտության մեղավոր է հանում բանակին և հատկապես գեներալիտետին։ Արժե հիշել, թե ինչպես նա նախապատերազմյան շրջանում գլխատեց ու ոչնչացրեց բանակի ներուժը և այդպիսով նախապատրաստեց մեր պարտությունը։
Դեռևս մինչև պատերազմը՝ երկուսուկես տարում, Փաշինյանը հիմնովին փոխել տվեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, մի քանի անգամ փոխվեց բանակի հրամանատարը, ազատվեցին մարտական հարուստ փորձ ունեցող և իրենց տեղանքներին լավ ծանոթ պաշտպանական շրջանների հրամանատարները, նրանց փոխարեն անհասկանալի և չարդարացված նշանակումներ արվեցին։
«ՔՊ-ական պարագլուխները կանգնելու են հայ ժողովրդի դատի առաջ, նրանք տեսնելու են այդ դատաստանը, հակառակ դեպքում վերանալու է երկիրն ու պետականությունը։ Դեռ զարմանում են, երբ որոշ երկրներ մեզ լքում են։ Մեզ բոլորը կլքեն, քանի որ մենք չկանք, մենք ընկել ենք այս հիմարների, սուտասանների խելքին և փորձում ենք դրա մեջ առողջ սերմ գտնել։ Ստի մեջ որևէ առողջ բան չի կարող ծնվել»։
Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից խոսվում է արդեն մոտ երկու տարի։ Որքան Փաշինյանը հայտարարում է այն ստորագրելու պատրաստակամության մասին, այնքան Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական էսկալացիաներ է նախաձեռնում։ Այս պահին պաշտոնապես չի ասվում՝ Բաքվի հետ կնքվելիք պայմանագրի շուրջ որևէ բանակցություն ընթանո՞ւմ է։
Երեք ամիս է՝ հարյուր-հազարավոր հայեր ապրում են հովհարային և գազի անջատումներով, հացի կտրոններով՝ ինչպես Մեծ Հայրենականի տարիներին։ Արցախցիները փաստացի պատանդի կարգավիճակում են, չեն կարող դուրս գալ, որևէ տեղ գնալ։
1988-ին սկսված արցախյան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ուներ, այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ մի հանրապետությունից մյուսին տարածքներ էին հանձնվում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձավ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտություն, և արդեն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղվել դրանով, բազմաթիվ հանդիպումներ եղան։
Փաշինյանի և նրա ուղղորդմամբ՝ ուժային կառույցների բացեիբաց հարձակումները դատական համակարգի և առանձին դատավորների դեմ հաշվվում են հարյուրներով։ Նա էր, որ իր համար անհաճո դատական ակտից հետո հակասահմանադրական կոչ արեց կողմնակիցներին՝ արգելափակելու դատարանների մուտքերը։
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը, ինչպես ինքն էր ձևակերպել, Ադրբեջանի հետ բանակցությունները սկսեց սեփական կետից, որում, փաստորեն, իբրև նախապայման ձևակերպեց Արցախի լիիրավ մասնակցությունը։
Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Լաչինի միջանցքի հարցի քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի դեսպանի ելույթում։ Այնուհետև դրան անդրադարձել են Ադրբեջանի ԱԳ նախարարը, նախագահը, իսկ մյունխենյան պահանջը վերջինն էր՝ Իլհամ Ալիևի շուրթերից հնչած, և դրան անմիջապես հաջորդեց Վարդանյանի պաշտոնանկությունը։ Ի դեպ, վերջերս խոսվում էր, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը պետք է պաշտոնազրկվի, այլև Արայիկ Հարությունյանն էլ հրաժարական տա։
Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, այլ ՀՀ-ն։ Առանց Արցախի չի լինելու Հայաստան, թշնամին Արցախով չի բավարարվի, և եթե մենք համաձայնենք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չեն մնալու, նրանք դուրս են գալու։ Թշնամուն հողն է պետք, և Արցախը նվաճելուց հետո ադրբեջանցիները հասնելու են Սյունիք, ապա գալու են Երևան։ Դրա համար ամեն գնով պետք է Արցախը զերծ պահել Ադրբեջանի կազմում ներառվելուց։ Ազգային ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։
Երևանի ավագանու ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, «Սուրմալուի» ողբերգական պայթյունի և տասնյակ զոհերի ֆոնին, որևէ կարգավիճակ կամ պաշտոն չունենալով, Տիգրան Ավինյանը սկսեց իր ընտրարշավը։
Մյունխենում ամերիկյան պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ, ապա նրանց հրապարակային բանավեճը հերթական կորսված հնարավորությունն էր Հայաստանի և Արցախի համար։ Փակ դռների հետևում Ալիևը Փաշինյանին առաջարկել է ադրբեջանական անցակետ դնել Արցախի մուտքի մոտ, իսկ հայկական կողմից որևէ արձագանք չկա։ Երբ Ալիևն ընդունում է, որ հայկական կողմի նոր առաջարկները քայլ առաջ են, նշանակում է՝ Երևանը համաձայնել է հերթական զիջումներին։
«Ցավոք, պատմության դասերը յուրացված չեն։ Պատմությունն իր աքսիոմատիկ օրինաչափություններով մեզ թելադրում է, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը։ Եթե Հայկական հարցը լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ, դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում՝ հայերին»:
Իշխանության գալուց շաբաթներ անց Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում կոռուպցիա չկա։ Չորսուկես տարի պահանջվեց՝ նաև միջազգային ճնշման ներքո ի վերջո ընդունելու, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ իշխանության եկած վարչախումբն ինքն է թաթախված կոռուպցիայի մեջ՝ հովանավորչությունից մինչև կաշառակերություն։
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած ավերիչ երկրաշարժը Փաշինյանի վարչախմբի համար մի հերթական հնարավորություն ստեղծեց՝ մարդասիրական պարտքի անվան տակ հաճոյանալու թշնամի պետությանը։
Այսօր իրավիճակը շատ բարդ է, աշխարհում կատարվող շատ բան պարզ չէ, խորքային, գլոբալ, կարևոր, հիմնային փոփոխություններ են տեղի ունենում՝ նման ԽՍՀՄ փլուզմանը։ Փաստն այն է, որ այն մի փոփոխությունից մենք շահած դուրս եկանք, արցախյան հաղթանակով վերականգնեցինք մեր պետականությունը։ Հիմա դարձյալ փոփոխության շեմին ենք։
Փաշինյանը հրապարակային սակարկության է հանել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանադրական տարածքը։ Նա տարածքի վաճառական է՝ պետք լինի՝ Արցախը կզիջի, անկլավներ կտա, կհամաձայնի Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցմանը, այս ամենի մասին նա բազմիցս խոսել է, միայն թե հանկարծ որևէ բան չսպառնա իր իշխանությանը։
Փաշինյանը և իր շրջապատը աղքատությունը հաղթահարել են ոչ միայն իրենց գլուխներում, այլև նախևառաջ՝ կենցաղի մեջ։ Այն շռայլ ծախսերը, որ իրեն թույլ է տալիս այս վարչախումբը, ինչպես հենց իրենք էին սիրում ասել, կարող էին ուղղվել պետական կարիքներին, հատկապես հետպատերազմյան շրջանում։ Բայց ոչ, Փաշինյանի և յուր թիմի համար անձնական հարմարավետությունը գերակա է ամեն ինչի նկատմամբ։
Գործ ունենք մի սխեմայի հետ, երբ առկա է մի անձ, որը վերցրել է իշխանությունը, ունի մեկ նպատակ՝ պահել այն ցանկացած գնով, և մնացածն էլ այդ իշխանությունն ապահովողներն են, բոլորի քաղաքականությունը պտտվում է մեկ անձի իշխանությունը պահելու շուրջ։ Մինչև վերջերս այս ամենին փորձում էր դիմադրել դատական համակարգը, սակայն այն այսօր փաստացի գոյություն չունի, մնացել են քիչ թվով դատավորներ, որոնք իրենց վարույթում գտնվող գործերով փորձում են արդարադատություն իրականացնել, նրանց էլ ահաբեկում են։ Բոլոր այն դատավորները, որոնք պատրաստ չեն հարմարվելու, վտանգի առաջ են կանգնած, քանի որ այդ թափանիվը կանգնեցնող չկա։ Էլ ինչո՞ւ պիտի այն կանգնի, եթե կարող է նման արդյունքների հասնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Վարչապետ դառնալուց օրեր անց Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ Հետո պարզվեց, որ կոռուպցիայի դեմ նրա հայտարարությունները վերաբերում էին բացառապես նախկին իշխանությանը, և իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Պարզապես կարելի է չհայտարարագրել վերջին տարիներին ձեռք բերած ունեցվածքը, անշարժ գույքն ու այլ կապիտալը և մաքրագործվել։
Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն արդեն երկու տարի է՝ Եռաբլուր է բարձրանում գաղտագողի, անվտանգության և ոստիկանության մեծաթիվ ուժերով, անգամ դիպուկահարներով։ Միաժամանակ նա առաջինն է, որի ճամփան բացելու համար զոհերի ծնողներին հրմշտելով հեռացնում են իրենց որդիների շիրիմներից։ Նրա համար, սակայն, լսելի են ծնողների՝ իրեն ուղղված խոսքերը, որքան էլ ոստիկանական շարքերը նրանց հեռու պահեն Փաշինյանից։
Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր երիտասարդ և անմեղ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցում քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։ Մենք ունենք խոր համակարգային ճգնաժամ, որը մեր հասարակության զգալի մասը կա՛մ չի գիտակցում, կա՛մ համակերպվել է դրա հետ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Ազատ գյուղում զինծառայողներն ապրել են մի կացարանում, որը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, դրա համար անգամ ձերբակալված կա։ Բայց ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, կամ ինչո՞ւ է սպան գիշերային ժամին բենզին օգտագործել, ինչո՞ւ է վառարանը դրվել դռան դիմաց։
Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։ Այսօրվա իրավիճակը շատ աղմկոտ լռություն է, բայց դրա մեջ ողբ կա։ Հիմա էլ ոմանք ոգևորված են եվրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թե մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մեջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակությունը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թե Եվրոպան ինչ կանի։ Ուժի իրավունքը միշտ եղել է առաջնային, բայց ի՞նչ արեցին եվրոպացի դիտորդները, երբ Եվրոպան Ադրբեջանի հետ ռազմավարական պայմանագիր էր կնքում։ Մեր մեծամասնությանը համոզել են վիզը ծուռ, աշխարհին խնդրողի դերի մեջ մտնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Վերջին մեկուկես ամսում, ինչ Բերձորի միջանցքը փակ է, Փաշինյանի երգացանկն անփոփոխ է՝ խոստովանել սեփական անզորությունը, դժգոհել Ռուսաստանից, տարածաշրջան հրավիրել միջազգային ուժեր՝ բացելու միջանցքը, խոսել նախապատրաստվող նոր պատերազմի մասին և այդպիսով ապահովագրել իրեն, անգամ արձանագրել փաստը, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանել արցախցիներին։
Այս մեկ շաբաթում արվեց ամեն հնարավորը՝ անհայտ հանգամանքներում 15 զինծառայողների զոհվելը կոծկելու, պարտակելու, այն անկարևոր օրակարգերով շեղելու համար։ Պաշտպանության գործող նախարարին պատասխանատվության ենթարկելու փոխարեն՝ իշխանությունը որոշեց քրեորեն հետապնդել նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Նախօերին, վաղ առավոտյան 15 զինվորի՝ հրդեհից զոհվելու լուրը շանթահարեց հանրությանը։ Սկսեցին կոնկրետ քաղաքական պատասխանատվության և հրաժարականների կոչեր հնչել, բայց ակնհայտ էր, որ պետությանն ու ժողովրդին բազմաթիվ աղետներ ու փորձություններ բերած իշխանությունն այս մեկն էլ է անարգել մարսելու, այնպես, ինչպես պատերազմում պարտությունն ու զոհերի մայրերին քաշքշելով Եռաբլուրից հեռացնելը, հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանելն ու Սուրմալուի՝ այդպես էլ չբացահայտված պայթյունը։
Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ասել է թե՝ Փաշինյանի գրպանային պատգամավորները, որևէ կերպ չեն զիջում իրենց առաջնորդին՝ Արցախն ամբողջապես թշնամուն նվիրելու, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիություն սկսելու մասին ելույթների հարցում, ավելին՝ երբեմն նույնիսկ գերազանցում են նրան։ Եթե ընդդիմադիրներն առաջարկում են, օրինակ, դատապարտել Բաքվի և Անկարայի ընդունած Շուշիի հակահայկական հռչակագիրը, կամ սատարել Արցախի Հանրապետությանը, ՔՊ-ն տապալում է այդ նախաձեռնությունները՝ հանկարծ Ադրբեջանին չբարկացնելու համար։
Որդուս նահատակումը գուցեև այդքան ցավոտ չլիներ, եթե այսօր հայրենիքս այս վիճակում չտեսնեի, երբ ամեն օր սարսափելի ցավ եմ ապրում։ Համոզված եմ, որ դեռևս 2018-ին սրանք այս սցենարով էին եկել, որ հետագայում նման զարգացում լիներ։ Ի սկզբանե բարձրագոչ խոսելով, հետո իր խոսքերից հրաժարվելով՝ ո՞ւր բերեց-հասցրեց մեզ։ Հիմա Արցախն է, վաղը Սյունիքը կլինի, երկիրն աստիճանաբար կփոքրացնենք։ Չգիտեմ՝ այս ամենն արդյոք Փաշինյանի մտահղացո՞ւմն է, թե՞ ինչ-որ մեկի թելադրանքով է։ Ամենօրյա լուրերից խելագարվել կարելի է, սրանք վաղը կարող է բուլդոզերով Եռաբլուրն էլ հավասարեցնեն հողին։