Ընտրել ՔՊ-ին ու Ավինյանին՝ նշանակում է հանձնել Արցախը
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը Երևանի կառավարման ղեկը ստանձնելու քվեարկություն չէ, այն հանրաքվե է Արցախի հայկականության հարցով, որի ելքը պիտի լինի դավաճանախմբին նախ առնվազն Երևանի կառավարումից մեկուսացնելը։ ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի հաջողությունն այս ընտրություններում նշանակելու է մեկ բան՝ ավարտին հասցնել Արցախի հանձնումը և անցնել արդեն Սյունիքի ու մյուս մարզերի հանձնմանը։
Տիգրան Ավինյանն իր չհայտարարված քարոզարշավն անցկացնում է արդեն ուղիղ մեկ տարի՝ այն սկսեց «Սուրմալուի» ողբերգական պայթյունի օրը։ Որպես քաղաքապետի իշխանական թեկնածու՝ նա չի իջնում Հանրային հեռուստաընկերության եթերից։
Ավելին, պարզվում է, որ ՔՊ-ն, մարզերի վարչական ռեսուրսն օգտագործելով, արդեն իսկ ձայներ է հավաքում Ավինյանի համար։
Օրինակ, Սպիտակի համայնքապետը հրահանգել է գյուղապետերին կապվել Երևանում գրանցված իրենց բնակիչների հետ և ձայներ հավաքել Ավինյանի օգտին։ Նման տեղեկություններ են ստացվել նաև Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներից։ Այսինքն, ընտրակեղծիքների թափանիվն ընտրություններից շատ առաջ արդեն գործի է դրվել։
Մանրամասները՝ տեսանյութում