Կա՛մ Նիկոլը կմնա վարչապետ, կամ Հայաստանը՝ պետություն

Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության, չգոյության համար։ Սակայն նա վաղուց այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին, Հայաստան պետությունն ու եռագույն դրոշը։

Բոլոր հանրային հարցումները վկայում են, որ նրա նկատմամբ հանրության բացարձակ մեծամասնությունը խոր նեգատիվ զգացումներ ունի, նրա հակավարկանիշը պատմական է։

Սակայն հայոց գահը զավթած՝ նա շարունակում է ոչ թե պետությունը ճգնաժամից հանելու փորձերը, այլ ճամարտակելը, թե արդյոք մենք կհաջողե՞նք պահպանել պետությունը։ Մի քիչ էլ, և նրա անփառունակ ղեկավարմամբ, իհարկե, կկորցնենք այն։

Նիկոլի՝ վերջին մեկ տարվա ելույթների կարմիր գիծն այն է, որ առաջիկայում հայկական պետությունը կարող է պարզապես վերանալ աշխարհի երեսից։ Պատկերացրեք մի առաջնորդի՝ նույնիսկ ամենահետամնաց, աֆրիկյան, երրորդ աշխարհի երկրի ղեկավարի, որը հետևողականորեն խոսի ոչ թե սեփական պետության հզորացումից, այլ նրա ոչնչացումից, ավելին՝ թշնամուն էլ հրավիրի իր երկիր՝ իրագործելու այդ ոչնչացումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031