Ո՛չ, Նիկո՛լ, գերիներն ու անհետ կորածները քեզ չեն ների
Մեր տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան հարյուր եղբայրները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել ամենօրյա ռեժիմով։ Վերջին ամիսներին, չնայած հազարումի խոստումներին, նրանցից որևէ մեկը ոչ միայն չի հայրենադարձվել, այլև ևս երկու նոր գերի է հայտնվել Բաքվի բանտերում՝ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։
Ինչպես մնացած բոլոր հարցերում, գերիների, այլ պահվող անձանց և անհետ կորածների թեմայով ևս Նիկոլը հնարավոր բոլոր ստերն է ասել, դժվար է անգամ հաշվել՝ որքան իրարամերժ պնդումներ է արել։ Պատերազմից գրեթե երեք տարի անց մենք այդպես էլ չգիտենք մեր գերիների և անհետ կորածների իրական թվերն ու անունները։
Վերջին մոտ մեկ տարում որևէ գերի չի հայրենադարձվել, փոխարենը՝ նոր անձինք են գերեվարվել։ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև մի քանի հանդիպումներում այս մասին, դժվար է անգամ ասել՝ խոսվե՞լ է, թե՞ ոչ, ամեն դեպքում՝ որևէ արդյունք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում