Կանոնավոր բանակից՝ ֆիդայական ջոկատներ

Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղքով նախորդ շաբաթ մեր զինված ուժերն ութ զոհ են ունեցել, ի դեպ՝ դրանցից հինգը՝ ոչ մարտական։

Պոռոտախոսում էր, թե իր կյանքի գնով հայրենիքն է պաշտպանելու, բայց զոհասեղանին է դրել մեր տղաների կյանքն ու առողջությունը՝ փաստացի անպաշտպան թողնելով ամբողջ նորակազմ առաջնագիծը։

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը վերջին ամիսների մեր մարտական և ոչ մարտական տասնյակ կորուստների մեղավորն ու պատասխանատուն են, և ոչ միայն զոհված, այլև ներկայումս ծառայող զինվորների մայրերը պետք է օրուարև չտան այս պաշտոնյաներին՝ պահանջելով ժամանակին իրենց խոստացածը՝ ծառայության արժանապատիվ և անվտանգ պայմաններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս