Եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովը ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է։ ԱԺ-ն օրենսդիր մարմին է և պետք է հսկի կառավարության գործունեությունը։ Այն ունի կանոնակարգ-օրենք, որի շրջանակը չի կարող գերազանցել ՀՀ Սահմանադրությունը։
Բյուջետային միջոցների անարդյունավետ բաշխում, պաշտոնյաների խրախուսումներ, նպաստների ու արտոնությունների կրճատում:
Օրեր առաջ Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն ու տեղի կին բնակչի սպանության փորձը խաղաղության կեղծ թմբիրից արթնանալու հրամայականի հերթական ահազանգն էր։
«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։
Ոչ միայն հայրենի ընդդիմությունը, հասարակական-քաղաքական դաշտն ու ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, այլև անգամ Եվրոպան՝ ի դեմս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, փաստում է, որ Նիկոլն այլևս լեգիտիմ չէ։ Վարչախումբն անընդհատ արտաքին լեգիտիմություն է փնտրում օտար ափերում, մինչև վերջերս այն ստանում էր նաև Եվրոպայից, բայց ԵԽԽՎ զեկույցը փաստում է մանդատագողության, վարչական ռեսուրսի չարաշահման և ոչ լեգիտիմության այն մյուս […]
Գնաս-հասնես Նյու Յորք՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան, և Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, ուր քեզ տասնյակ պետությունների առաջնորդներ են լսում, ասես, թե հայերն ու ադրբեջանցիները «դարերի խաղաղ գոյակցության փո՞րձ» ունեն:
«Մենք կարողացել ենք հստակ և աներկբա դիրքորոշում արձանագրել, որ «Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը չի պատրաստվում այդ խայտառակությանն ու նվաստացմանը մաս կազմել, և այդ պատի դերակատարումը պետք է ունենանք նաև խորհրդարանում։ Բնականաբար, այլ օրակարգեր էլ կան, մասնավորապես՝ «Իրական Հայաստան» կոչվող աբսուրդային գաղափարախոսության քննարկումը։ Թեև այս ժամանակահատվածում ընդդիմությունից այլ ակնկալիքներ կային, բայց սա նաև հնարավորություն էր դիրքորոշումներ հստակեցնելու, թե դու, օրինակ, ինչ պատկերացում ունես քո երկրի մոդելի մասին»,- նշեց Գրիգորյանը։
Ուսուցիչներին ու դասախոսներին արդեն սպառնացել է, շուտով այդ ամենը հասնելու է նաև մամուլին և գեղարվեստական ստեղծագործություններին, կարճ ասած՝ բարի վերադարձ Խորհրդային Միության «երանելի» ժամանակներ։
Պարագլուխն ասում է, թե իբր տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի կիրառման համար պետք է օգտագործվեն ԽՍՀՄ-ի փլուզման պահին գոյություն ունեցած՝ իրավաբանորեն հիմնավորված քարտեզներն ու փաստաթղթերը։
1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին որոշումը, որից խրտնում են Ադրբեջանը և Նիկոլը, Խորհրդային Միության քարտեզի տարածքում ինքնորոշման իրավունքի մասին էր, այն լրիվ օրինական էր։
Պարենային ապրանքների և վառելիքի շարունակական գնաճ, աղքատության բարձր մակարդակ, կենսական ծախսերի ավելացում։
Հիշո՞ւմ եք, որ լրագրողական հետաքննությունների արդյունքում բացահայտվել էին դեպքեր, երբ կուսակցական դրամահավաքների ժամանակ խոշոր գումարներ են փոխանցվել ՔՊ-ին տարբեր անձանց (այդ թվում՝ պետական համակարգի միջին պաշտոնյաների, համայնքային աշխատողների կամ սոցիալապես անապահով քաղաքացիների) անունից, ովքեր հաճախ տեղյակ էլ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվություններից:
«Որքա՞ն կարելի է բացատրել, որ ռուսական տնտեսական շուկաների կորուստը բերելու է Հայաստանում լուրջ տնտեսական ճգնաժամի։ Փաստը կատարվում է, մենք նոր ենք հասկանում։ Ինչպես 15 տարեկան դպրոցականը չի կարողանում տեքստը կարդալ և այն ընկալել ու վերարտադրել իր բառերով, փաստը կարծիքից չի տարբերում, այնպես էլ մենք՝ որպես հասարակություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Եվրամիությունն այն աստիճանի է կենտրոնացած Ռուսաստանի հետ հակամարտության վրա, որ մնացած ամեն ինչը ստորադասվել է աշխարհաքաղաքական այդ մեկ շահին:
Կիսագրագետ Փաշինյանին, ով ասում է՝ մեր Հռչակագիրը կոնֆրոնտացիոն բնույթ ունի, պետք է ուղարկել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որը ծայրից ծայր բողոք էր բրիտանական կայսրի դեմ:
«Երբ ԱԱԾ-ն մտնում է մեկի տուն՝ խուզարկելու, ո՞վ է տեսել՝ նրանք ներկայանան, վկայական ցույց տան։ Ֆաս հրահանգի սպասումով՝ մտածում են, թե ում ձեռքերն են ոլորելու, գցեն գետնին, ստորացնելով ձերբակալեն։ Հոգևորականին ձերբակալելիս այնքան ուրախ են, ասես Ջենիֆեր Լոպեսի թևն են ընկել։ Այդքան ուրախ են հոգևորականին կալանքի տանելիս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։
Վարչախումբն ակտիվորեն առաջ է մղում նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու թշնամական թեզը։
Վարչախմբի ներքին և արտաքին քաղաքական քայլերը համահունչ են Բաքվից հնչող նախապայմաններին։
Փաշինյանը դրսի տերերի ուղղորդմամբ պատվեր է կատարում։ Այս պահին այդ պատվերը Տիգրանաշենի և Տավուշի մարզից ևս երկու գյուղերի հանձնումն է, ինչի ֆոնին նա պետք է տարբեր բեմականացումներով հասարակությանը կերակրի։
Քաղաքական բանտարկյալները և առհասարակ բռնաճնշումների ծավալներն այսօր մեզանում աննախադեպ են։
«Չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր հիմնարար իրավունքները խախտված են: Ադրբեջանցիներն էլ են դա հասկանում, գիտեն, որ Արցախն իրենցը չէ, չեն էլ ուզում ապրել այնտեղ»:
Ալիևյան Սահմանադրությամբ նա փորձելու է հռչակել այդ «Չորրորդ Հանրապետություն» կոչեցյալը՝ մեր պետությունը համարակալելով և իր հռչակածն էլ դարձնելով թշնամու կամակատար մի կազմավորում։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:
Ո՞վ է այսօր հիշում, որ մեկ տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 2-րդ հոդվածով կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պահպանելու միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չի կարելի այդպես վարվել, չի կարելի ամեն ինչ անել նրան ցավ պատճառելու համար՝ նրա ընտանիք մտնելու և անգամ կենդանիների միջոցով վրեժ լուծելու ձևով։ Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Հայաստանում, ըստ էության, նույն ռեժիմն է։ Սրանք կարծում են, թե հավերժ կլինեն իշխանության»։
Ուղիղ մեկ տարի է, ինչ ստորագրվել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը։
«Ո՞ր խաղաղությունն ենք ամեն օր պահում։ Մի բանը, որտեղ դու ամեն ինչ կորցրել ես, իսկ մյուսն ամեն ինչ շահել է, չի կարող հաղթանակ կոչվել։ Ո՞վ է կրելու մեր որոշումների հետևանքները, երբ թուրքն այստեղ սկսի հարցեր լուծել։ 70-80 տարեկան մարդը գնում ու կողմ է քվեարկում պարտությանը՝ ասելով, թե 10 հազար դրամով իր թոշակն ավելացել է»։
Օրերս վարչախումբը հանդիսավորապես նշում էր այդպես էլ չստորագրված խաղաղության պայմանագրով իբր ձեռք բերված խաղաղության մեկ տարին։
Կաթողիկոսի՝ որպես մեղադրյալի մասնակցությամբ դատական նիստ, սա տարօրինակ և աննախադեպ է հնչում, սակայն արդեն կայացել է նորօրյա Հայաստանում։