Հողատուի սպառնալիքը՝ «կթողնեմ՝ կտեսնեք»

«- Ի՞նչ եք թողնում ձեզնից հետո։ -Կթողնեմ՝ կտեսնեք»։

Այս սպառնալից հոխորտանքը նա հնչեցրեց օրեր առաջ։ Սարսափելի չարագուշակ է հնչում՝ «կթողնեմ՝ կտեսնեք», եթե, իհարկե, որևէ բան թողնի։ Որևէ մեկը չի կարող այս արարածի իրականացրած որևէ խոստում հիշել, բայց մահ ու ավեր, դժբախտություն ու աղետ՝ ինչքան ասես։

Նիկոլ Փաշինյանի միակ առաջանցիկ վիճակագրությունը երիտասարդ մահերն են, մարած օջախները, իսկ նրա նվաճած միակ բարձունքը Եռաբլուրն է։ Նա մահվան ու ցավի մոնոպոլիստն է մեր երկրում՝ առասպելական վիշապի պես թաթը դրել է ակունքի վրա ու դժբախտացնում է բոլորին։

Արցախում ցեղասպանություն է։ Հղի կանայք վիժում են, երեխաներն ու ծերերը հացի ժամանոց հերթերում ուշագնաց են լինում, դեղորայք ու սնունդ չկա, ոչ թե օրերի, այլ ժամերի հաշվարկ է գնում Արցախում։ Իսկ այս խեղկատակները որոշում են ցուցադրաբար մի քանի հարյուր տոննա օգնություն ուղարկել սովյալներին՝ լավ իմանալով, որ թշնամին արգելափակելու է դրա մուտքը, ու որևէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, կարևորը շոուն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս