Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
Նիկոլի ավտոշարասյունը հղի կնոջը սպանեց և մնաց անպատիժ, նրա կուսակիցները Վայոց ձորում Զինված ուժերի փոխգնդապետին ծեծելով սպանեցին և մնացին անպատիժ, Ապարանում զինված հաշվեհարդարով սպանեցին երեքին հոգու, այդ թվում՝ ԱԱԾ ծառայողի, և մնացին անպատիժ։ Էլ չասած հարյուրավոր քաղաքական հետապնդումների, ընդդիմադիրների հալածանքների ու հաշվեհարդարների մասին։
Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը Երևանի կառավարման ղեկը ստանձնելու քվեարկություն չէ, այն հանրաքվե է Արցախի հայկականության հարցով, որի ելքը պիտի լինի դավաճանախմբին նախ առնվազն Երևանի կառավարումից մեկուսացնելը։ ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի հաջողությունն այս ընտրություններում նշանակելու է մեկ բան՝ ավարտին հասցնել Արցախի հանձնումը և անցնել արդեն Սյունիքի ու մյուս մարզերի հանձնմանը։
«Այս բոլոր խնդիրների մասին պետք է հարցնել բոլոր թեկնածուներին, և դա պետք է անել ոչ թե մեկ անգամ, այլ հետևողական ձևով պատասխաններ ստանալ գոյաբանական հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ եթե որևէ թեկնածու Արցախը շատ կարևոր հանգամանք է համարում, օրակարգի կարևոր թեմա, ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում խուսափելու, խուսանավելու տեղ չի մնա, ու հստակ կերևա, թե որ թեկնածուներն ինչի համար են այդտեղ առաջադրված»։
Մեր տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան հարյուր եղբայրները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել ամենօրյա ռեժիմով։ Վերջին ամիսներին, չնայած հազարումի խոստումներին, նրանցից որևէ մեկը ոչ միայն չի հայրենադարձվել, այլև ևս երկու նոր գերի է հայտնվել Բաքվի բանտերում՝ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։
Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության, չգոյության համար։ Սակայն նա վաղուց այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին, Հայաստան պետությունն ու եռագույն դրոշը։
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը սկսվել է ընդամենը քսան հոգուց:
Ալիևի հետ ձեռք ձեռքի տված՝ Փաշինյանն արցախցիներին տարել է սովամահության և ցեղասպանության, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, բայց ասում է՝ մենք Արցախի համար որևէ բան խնայե՞լ ենք։
Այս սպառնալից հոխորտանքը նա հնչեցրեց օրեր առաջ։ Սարսափելի չարագուշակ է հնչում՝ «կթողնեմ՝ կտեսնեք», եթե, իհարկե, որևէ բան թողնի։ Որևէ մեկը չի կարող այս արարածի իրականացրած որևէ խոստում հիշել, բայց մահ ու ավեր, դժբախտություն ու աղետ՝ ինչքան ասես։
«Նիկոլ Փաշինյանը մեր ալտեր-էգոն է։ Ցանկացած իշխանություն՝ աշխարհիկ թե հոգևոր, արտահայտում է այն, ինչ մենք մեզնից ներկայացնում ենք այս պահին։ Եթե մենք փոխվենք, մի հրաշքով, ավտոմատ ու անհասկանալի կերպով կփոխվեն նաև սրանք։ Հանրության մի քանի տոկոսն է ընդամենը ահազանգ հնչեցնում, վայնասուն դնում, փորձում հասկանալ, մյուսներն ինչո՞ւ չեն ընկալում, որտեղի՞ց եկան այդ մարդիկ։ Պատասխանն այդտեղ է, թե այդ ի՞նչ գենային ինժեներիա օգտագործվեց, որ նման անհայրենիք զանգված ստեղծվեց՝ զուրկ էմպատիայից։ Նրանց համար կարևորն այն է, որ իրենց խանութի դիմաց մաքուր լինի, վե՛րջ»,- ամփոփեց Էդգար Բաղդասարյանը:
Անցած հնգամյակում Փաշինյանը փոքրոգաբար հետապնդել, հալածել ու բանտարկել է իր բոլոր հնարավոր քաղաքական ընդդիմախոսներին, Արցախի հանձնման գործարքի մասին գուժողներին, իր կեղտոտ լվացքի վրա լույս սփռողներին։ Նա դատական համակարգը վերածել է սեփական բոստանի ու իր քաղաքական նախընտրություններով՝ առանց մեղադրական դատավճռի, հանրային գործիչներին ամիսներով, երբեմն տարիներով կալանքի տակ է պահում։ Ժողովրդավարի անվան տակ քողարկված անձը, փաստորեն, ընդամենը խղճուկ բռնապետ է։
Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի խաղաղություն է մուրում թշնամուց, բայց փոխարենը՝ ստանում միայն պատերազմ, կորուստներ, զոհեր, շրջափակում ու սովամահություն։ Վաղուց արդեն տարբերություն չկա՝ Արցախի մասին Փաշինյա՞նն է խոսում, թե՞ Ալիևը, նրանց երկուսի ելակետն էլ նույնն է՝ այն, որ պետք է ազատվել այդ բեռից, արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել այն Ադրբեջանի կազմում, ապա արագ հայաթափել այն։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։
Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդի կյանքը բարելավելու, եկամուտներն անգամներով ավելացնելու խոստումներով, բայց լավացրեց միայն իր վարչախմբի կյանքը՝ միլիոնանոց աշխատավարձերով ու պարգևավճարներով, ձրի գործուղումներով, անշարժ գույք ու այլ կապիտալ ձեռք բերելով։
Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան վերջին հանդիպումը մի կողմից՝ մեկ քայլով էլ մոտեցրեց Արցախի վերջնական հանձնումը թշնամուն, մյուս կողմից՝ ուրվագծեց Ադրբեջանի ախորժակը բուն Հայաստանի տարածքի նկատմամբ։
Այս հինգ տարվա ընթացքում մի շարք խայտառակությունների ականատես եղանք։ Օրինակ, երբ Սյունիքում բացվում էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսը հայ ժողովրդին կոչ արեց չվախենալ, քանի որ իրենք այնտեղ են։ Այսինքն, մեր պետությունը գոյություն չունի, և Իրանի հյուպատոսը հասկացրեց, որ քանի դեռ մեր պետությունը մեզ չի պաշտպանում, իրենք կպաշտպանեն։
Իշխանությունը զավթելուց ընդամենը մեկ տարի առաջ Փաշինյանը դրամատիզմով խոսում էր ապրիլյան քառօրյայի ընթացքում Արցախում կորսված մի քանի հարյուր հեկտարի մասին։ Իսկ ահա իր օրոք մենք կորցրինք ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր Արցախից և մինչև 1000 քառակուսի կիլոմետր Հայաստանից։
Նիկոլ Փաշինյանն արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ անուղղակի, ապա և ուղղակի կերպով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ավելին՝ նա խաբել է իր ընտրազանգվածին երկու տարի առաջ, Արցախի ինքնորոշման խոստում տվել, հիմա էլ այն հանձնում է Ադրբեջանին։ Ո՞վ պետք է բռնի Փաշինյանի ձեռքն ու պատիժ և պատասխանատվություն սահմանի նման թշնամական գործելակերպի համար, եթե ոչ՝ հենց ժողովուրդը։ Այդպիսի հրաշալի հնարավորություն կա այս օրերին՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կոչվածը կարծես մեկ դերասանի թատրոն լինի, բոլոր հարցերը նախօրոք պատրաստված են, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ մեկ օր առաջ հավաքվում, փորձ էլ են անում, թե ով ինչ տոնայնությամբ ու դեմքի արտահայտությամբ պիտի հարց տա։ ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն իր ասածից այնպես էր ոգևորվել, իբր այնպիսի հարց է տալիս, որի պատասխանը հենց այդ պահին պիտի ճշտի։
Մինչ Փաշինյանը ցինիկաբար արդարանում է իր իսկ ուսապարկերի ստեղծած քննիչ հանձնաժողովում, 44-օրյա պատերազմի սկսվելու, ընթացքի և պարտության հանգամանքների շուրջ հերթական նողկալի և իրարամերժ ստերը հորինում, Ադրբեջանն անցնում է Արցախի ռազմակալման և նվաճման վերջին փուլին։
Հայաստանի քանի՞ քաղաքացի է այսօր իրեն վարչապետ զգում, լավ, գոնե նախարար, գոնե ինչ-որ հիմնարկի տնօրեն։ Ինչո՞վ է օժտվել Հայաստանի միջին քաղաքացին այս հինգ տարում՝ անվտանգության մակարդա՞կն է բարելավվել, դեմքին ժպի՞տ է հայտնվել, ինչ-որ միֆական թալա՞ն են իրեն վերադարձրել, ի՞նչը։ Թե՞ միայն մարդկային, տարածքային, նյութական ու բարոյական կորուստներն են դարձել անհաշվելի ու ահագնացող։ Սրա համա՞ր էր Փաշինյանը գալիս՝ ինքն իրեն վարչապետ կարգելու, իսկ մնացածին՝ դժբախտացնելու։ Այդպես է ստացվում։
Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թվում է, թե 2018 թվականից առաջ մարդ չի ծնվել, ամեն ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, այսինքն՝ ոչինչ չի եղել, և դրանից հետո է մեր կյանքն ինչ-որ կերպ այսպիսին դարձել։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան, ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի, և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց՝ որպես առաջնային կետ, դրված չէ։
Նիկոլ Փաշինյանն անցած հնգամյակում հաջողեց Հայաստանը դարձնել, իր իսկ գռեհիկ ձևակերպմամբ, «Ճ կլասի» երկիր։ Երբեմնի տարածաշրջանային կշիռ ունեցող երկրից Հայաստանն այսօր վերածվել է մի տարածքի, որն արհամարհում են բարեկամներն ու դաշնակիցները, ծաղրում ու անարգում՝ թշնամիները։ Փաշինյանը դիվանագիտության հակահերոս է՝ ոչ միայն պատերազմով, այլև իր և թիմակիցների դեմքով բանակցելով՝ Հայաստանը վերածել է բանանային ու ձախողված մի պետության։
Կապիտուլյացիայի գիշերն անհայտ թաքստոցից՝ ակնհայտ անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող, նեվրասթենիկի դիմախաղով ու շարժուձևով՝ Փաշինյանն անթաքույց քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Իր իշխանավարման ավելի քան հինգ տարում սա Փաշինյանի անփոփոխ կրեդոն է՝ ներհայաստանյան թշնամանք և ատելություն սերմանել, իրար դեմ հրահրել ժողովրդին, ստեղծել ներքին թշնամիներ, և այդպես՝ հավերժ պաշտոնավարել։ Ատելությունը Փաշինյանի կենարար աղբյուրն է։
Այսօր օբյեկտիվորեն որևէ բան գովել հնարավոր չէ, տեսնում ենք միայն միմյանց գովելու և փնովելու սուբյեկտիվ մոտեցումներ, իսկ ահա օբյեկտիվ չափումը մեզնում արդեն շատ վաղուց առկա չէ։
Այսօր դատական և իրավապահ համակարգում տեղի ունեցողը կարելի է որակել որպես ակնհայտ, անթաքույց և համապարփակ բնույթ կրող վակխանալիա։
Կապիտուլյացիան գաղտագողի կնքելուց ընդամենը երկու օր անց թաքստոցից Փաշինյանն ասում էր, թե Արցախի միջազգային ճանաչումը մեր բացարձակ առաջնահերթությունն է։
«Հայաստանում ապագա կա՛, Արցախում կա՛ ապագա»․ սա երկու տարի առաջ ասված մեծագույն, ամենանենգ ու վիժվածքային սուտն էր, որ ասվեց մոլորյալ ընտրազանգվածի քվեն գողանալու համար։
«Մեզ այսօր դիմակայելու համար որակ է պետք, ոչ թե քանակ։ 2018-ն ապացուցեց, որ քանակը երբեք որակ չի բերում։ Ժողովրդի մեծամասնությունը երբեք ճիշտ չի լինում։ Ժողովրդավարություն ասված չարիքը միայն մեզ մոտ այսկերպ իրագործվեց։ Մի կին ասում է, թե՝ թքած Արցախի վրա, հազիվ պրծանք, ի՞նչ ասես։ Սրանք չեն էլ թաքցնում, որ սա իրենց երկիրը չէ։ Սրանց չարժե մահ ցանկանալ, մահն ամեն մեկի բանը չէ։ Դավաճանից ավելի վտանգավոր է անդեմ մարդը, քանի որ նրա դեպքում հարվածի ուղղությունը չգիտես, անսպասելի է հարվածում։ Անդեմ մարդը սկսում է տգիտությունից ու դատարկությունից»:
Այսօր քչերն են հիշում, որ 2018-ի թավշյա հեղափոխություն կոչեցյալից երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը ևս մասնակից է դրան, նաև հասկացրեց, որ հիմա, երբ ընդդիմությունը եկավ իշխանության, ինքն ավելի ակտիվ է զբաղվելու Արցախի հարցով։ «Արնախումների խունտան հեռացավ, արդարությունը հաղթանակեց, և այդ հարցում մենք էլ դեր ունենք»,- ուղղակիորեն հայտարարեց Ալիևը։ Ինչպես տեսնում եք, գնատականները մեկին մեկ փաշինյանական են։