«Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում հազարավոր զոհեր ենք ունեցել երկու կողմից, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»․ Աննա Հակոբյանն այս դավադիր և հակաազգային բանաձևը տվել էր պատերազմից դեռևս տարիուկես առաջ։ Հետո արդեն պիտի գար 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներ փնտրել-գտնելու, նրանց այցելելու և լուսանկարվելու փուլը։ Դե, իրենց օրոք սկսված պատերազմի զոհերը հո հանուն ոչնչի՞ չէին, թեև Աննա Հակոբյանի ամուսնու խոստովանությամբ՝ կարող էին և չլինել։
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա»․ խիստ հավակնոտ այս պնդումը Փաշինյանն արեց իշխանության գալուց ընդամենը երեք ամիս անց։ Հեղափոխական փրկչի իր մտացածին կերպարին խիստ սազական՝ նա իրեն դիրքավորում էր որպես մեկը, որի օրոք չկա ո՛չ կաշառատվություն, ո՛չ հովանավորչություն, ո՛չ խնամի-ծանոթ-բարեկամ, ո՛չ էլ կոռուպցիայի այլ դրսևորումներ։ Անցած չորսուկես տարում այս ամենի բազմաթիվ, հարյուրավոր դրվագներ քաղաքացին ինքը վստահաբար կհիշի»։
«Ասում են՝ չտաք միջանցք, ուժով ենք բացելու։ Արա՛, ո՞նց եք ուժով բացելու»,- ասում էր Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ։ Խրոխտ է հնչում, ինչ խոսք։ Պատերազմ հաղթածի ինքնավստահությամբ։ Իրականում հրաշալի կլիներ, եթե նույն հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանը հակադարձեր թշնամի պետության մնացած բոլոր սպառնալիքներին ևս։
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է ոչ միայն Արցախը և նույնիսկ միջանցքը, այլև օրինականացնելու է մոտավորապես մինչև 1000 քառակուսի կմ տարածք, որն օկուպացրել է ՀՀ-ում։ Պետությունն ընդունել է մոտ 210 քառակուսի կմ-ի կորուստը՝ նախ 42, ապա 167 քառակուսի կմ-ի զավթումը։ Նրանք մոռանում են, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները հենց այնպես տվել են Ադրբեջանին, հետո էլ հիմնավորել, որ այդ ճանապարհներն իբր նրանցն են։
«Մեր սահմանը սա է, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է»․ Հայաստանի քարտեզի մասին իր այս պատկերացումը Նիկոլ Փաշինյանը տվեց պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց՝ առաջին անգամ այցելելով Սյունիք, բայց չկարողանալով Սիսիանից այն կողմ անցնել։ Մենք էլ միամտորեն կարծում էինք, թե Տեղ գյուղից այն կողմ ազատագրված Արցախն է, Ծիծեռնավանքն է ու Դադիվանքը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով տասնամյակներով երթևեկում էինք դեպի Արցախ կամ, ըստ Փաշինյանի վարկածի, Ադրբեջանի ինքնիշխան տարածք։
Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային նոր պատերազմի, ընդ որում՝ այն չի լինելու 44-օրյայի մասշտաբի, ոչ էլ անգամ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ռազմագործողությունների պես, այլ ծավալվելու է Հայաստանի խոր թիկունքում։ Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ցանկացած սցենարի։
ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովը մեր հերթական տապալումն ու պարտությունն էր։ Ստացվել է այնպես, որ մեր դաշնակիցը մեզ այլևս չի պաշտպանում։ Նախկինում Մոսկվան գոնե չեզոք դիրք էր զբաղեցնում, իսկ այժմ, երբ մեր տարածքում ադրբեջանական ուժեր կան, նա իրեն շատ պասիվ է պահում և մեր ուզածը չի անում։ Դժգոհության համար, իհարկե, հիմք կա, բայց պետք է հասկանալ, թե ինչպես հասանք այս վիճակին։
Ներքին իրավիճակի, հասարակական տրամադրությունների և ընկալումների վերլուծությունը վկայում է, որ իշխանությունների նկատմամբ զայրույթը և թշնամական ապրումները խորանում են, հասարակության որոշակի շերտի աչքերը, թեկուզ դանդաղ, բացվում են։ Իհարկե, լավ կլիներ, որ հնարավորություն ունենայինք գիտական հավաստի մեթոդներով հետազոտություն կատարելու և համեմատականներ անցկացնելու։
Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։ Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները, թե որոնք են մեր դիմակայելու ռեսուրսները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։
Անկախ անվանումից՝ միջազգային պայմանագիր է այն, ինչը կնքող կողմերի համար որևէ պարտավորություն է առաջացնում։ Եթե ոչ նոյեմբերի 9-ի, ապա դրան հաջորդած եռակողմ հայտարարությունները կողմերի համար պարտավորություններ չեն առաջացնում։ Խաղաղության պայմանագիրը շատ ավելի լուրջ փաստաթուղթ է լինելու, և այն հնարավոր չէ կնքել առանց ներքին ընթացակարգի՝ ընդամենը պայմանագիր համարելով։
Պետք է կողմնորոշվել փաստերի, ոչ թե մեր քաղաքական անձանց ասածների հիման վրա։ Ընթացիկ իրողությունները շատ բազմաշերտ են։ Նորություն չէ, որ այսօրվա իրավիճակը սկսվել է դեռևս ռուս-թուրքական երկրորդ պատերազմի ավարտին՝ 1878-ին կնքված Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Այնտեղ ռուսները խաղաղության դաշնագիր կապեցին թուրքերի հետ, և դրա 16-րդ հոդվածով նշեցին, որ տիրություն պիտի անեն Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։
Այն, ինչ շուտով տեղի կունենա Արցախի հետ, դրա մեղքը կլինի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, նրանք ևս կրելու են պատասխանատվություն։ Այս օրհասական պահին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն, այս լռությունն ընկալելի չէ։ Ինչ-որ խոսքեր ասվում են, բայց պետք է դիմել քայլերի, թեկուզ հուսահատ։
Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։
«Կնքվելիք խաղաղության պայմանագիրը շատ նման է Բաթումի պայմանագրին։ Հիմա հասարակությանը հրամցվում է, որ եթե 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն անվտանգ պահենք, Արցախի հարցն արցախցիները կլուծեն։ Առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում Ալեքսանդրապոլի պայմանագիրը ներկայացնում էր որպես բոլշևիկների և դաշնակցականների հանդիպում՝ հանուն պետության։ Այստեղ նախագահը մի կարևոր շեշտադրում չի անում՝ այն, որ նույն դաշնակցականները՝ պարտված Հայաստանի ղեկավարները, չէին կառչել աթոռներից, և արագորեն հանձնեցին իշխանությունը՝ հանուն պետության, նրանցից շատերն անգամ կացնահարվեցին և գնդակահարվեցին»։
«Ես գիտեմ Նիկոլի ծագման ամբողջ պատմությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ 1982-ին՝ խորհրդային շրջանում, Երևանում բացվեց հայագիտական դպրոց, որի դասղեկն Աշոտ Բլեյանն էր։ Այս անուններն անգամ ինչ-որ զգացողություն են արթնացնում։ Հայրենասիրական դաստիարակության քողի տակ մեծացրին մի սերնդի, որը պիտի 1988-ի շարժումը նախաձեռներ»,- ասաց քաղաքական գործիչը։
Արցախի ամբողջական հանձնման հարցի շուրջ բանավոր պայմանավորվածությունը կայացել է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին։ Մեր հանրույթը, նաև փորձագիտական շրջանակները երբեմն չեն ցանկանում հավատալ այն ամենին, ինչը նրանց միտքը չի կարողանում վերլուծել։ Սեպտեմբերի 13-14-ի պատերազմն իմիտացիոն էր, քանի որ պետք էր լեգիտիմացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հայ հանրույթի և էլիտաների շրջանում։
«Ընկերուհիս՝ Սուսաննա Մարգարյանը, հերոսաբար զոհվեց Ջերմուկում, նա պայքարող տեսակ էր, պարզ ու սիրով լի իր հայրենիքի ու ընկերների հանդեպ։ Կռվից հետո պիտի հավաքվեինք իմ տանը, ընդունված է, որ մարտական ընկերներով միշտ մեր տանն ենք հավաքվում։ Կոմանդոսը և շատերն էին սիրում մեր տանը հավաքվել, պատերազմի ժամանակ այն վերածվում է շտաբի։ Ցավոք, Կոմանդոսի մահից հետո չենք հավաքվել»։
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։
Թեև Փաշինյանը ժամանակին հայտարարել է, թե արցախյան բանակցությունների մասին մշտապես որոշակի հանրայնություն կապահովի, իրականությունը ճիշտ հակառակն է՝ մենք բացարձակ պատկերացում չունենք, թե ինչ է տեղի ունենում այդ բանակցությունների ժամանակ։ Դատելով բանակցություններից հետո Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի արած հայտարարություններից՝ դրանք մասնակիորեն փակուղում են։
Փաշինյանը նրանց պաշտոնի է պահում շանտաժի ուժով՝ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերի և տվյալների հիման վրա։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի՝ պետական դավաճանների համար մահապատիժ սահմանելու առաջարկին, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում դավաճաններ չկան, այդպիսիք իշխանությունում են։
Հայ-ադրբեջանական սահմանագծին բացվելիք երեք անցակետերից գոնե երկուսը սահմանագծման և սահմանազատման խնդիր չունեն։ Օրինակ, Երասխ-Սադարակ հատվածում սահմանը թե´ նախկինում է հստակ եղել, թե´ հիմա, և այդ սահմանի մասին որևէ խոսակցություն չկա։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ և դրան հաջորդած փաստաթղթերով արձանագրվում է, որ պետք է սահմանների ապաշրջափակում լինի։
«Ինձ հարցնում են՝ հաջորդ հանրահավաքը ե՞րբ է, բայց միայն ելույթներ հնչեցնելու համար հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չկա։ Իմ հարցազրույցներին տասնյակ-հազարավոր մարդիկ կարող են հետևել, դրա համար ամենևին պարտադիր չէ դուրս գալ փողոց, այս շոգին այդ անհարմարությունն ապրել։ Միայն խոսք լսելու համար չարժե մարդկանց անհանգստություն պատճառել։ Հանրահավաքը պետք է ենթադրի որոշակի գործողություն»։
«Փաշինյանն աղետների անոնսը տալիս է վախերով, ահաբեկչություններով։ Մենք ի վերջո մեր շեմը, կարմիր գծերը հասկանո՞ւմ ենք։ Ինքն այս գործընթացը շարունակելու է։ Փաշինյանն առայսօր իշխանության է մնում իր պատվերի շնորհիվ։ Նա միակ մարդն է, որը վարչապետի պաշտոնից երկու անգամ հրաժարական է տվել և շարունակել է մնալ պաշտոնակատար։ Մենք պետք է հասկանանք, որ պատերազմ չի լինի միայն, եթե թուրքը հասկանա, որ այստեղ իշխանություն է փոխվել»։
Այսօրվա իրադրությունը ճիշտ գնահատելու և վերլուծելու համար պետք է անդրադառնալ մեր պատմությանը, իսկ այն ապացուցում է, որ բարդ կյանքն առաջացնում է գոյատևման հզոր հոգեբանական մեխանիզմներ, այդ պատճառով հայերս արտակարգ լավ ենք հարմարվում ամեն ինչին։ Անկախ նրանից՝ հայը երկրագնդի որ մասում է գտնվում, միանգամից հարմարվում է իրավիճակին, իսկ օրինապաշտ հայերն ավելի լավ են ապրում։ Այն ազգերը, որոնք ծանր պատմություն ունեն, ստիպված ձևավորել են հոգեբանական այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա գոյատևումը։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընթերցելիս ծագող առաջին հարցն այն է, թե ի՞նչ մանդատով են ռուս խաղաղապահները մուտք գործում Արցախ։ Սա այն հարցն է, որը նման տեքստի տակ ստորագրելուց առաջ խաղաղապահ առաքելություններից փոքրիշատե տեղյակ ցանկացած մարդ պետք է ուղղեր ինքն իրեն։ Խաղաղապահների մանդատը մշտապես ստորագրում են հակամարտության բոլոր կողմերը, այսինքն՝ պետք է լինի խաղաղապահ ուժերի մուտք գործելու հարցով կոնսենսուս, հակառակ դեպքում այդ ուժերի տեղակայումն արդեն իսկ մեծ հարցականի տակ է
Առանց Արցախի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ չեն կարող լինել։ Ադրբեջանական դիրքորոշման համաձայն՝ Արցախի խնդիրը փակված է, մեզ ևս ստիպում են հաշտվել այդ հանգամանքի հետ։ Բաքուն ասում է՝ Արցախի խնդիր չկա, նույնիսկ նման վարչական միավոր կամ շրջան գոյություն չունի Ադրբեջանի կազմում, խնդիրն օրակարգից հանվել է, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դարձել են ուղղակի, և իրենց պատկերացմամբ՝ այդ «խոչընդոտը» մեկընդմիշտ վերացել է։ Նշանակում է՝ ըստ Բաքվի՝ հարաբերությունները պետք է կառուցվեն առանց Արցախի խնդիրը շոշափելու։
Իշխանության գալու առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, հիմնականում՝ Ռուսաստանին։ Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
Եթե մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպես քաղաքացի հասկանար, որ այդպես ավելի արագ կհարթվի բզկտվածությունը, կարագանա ներքին կոնսոլիդացիան, ամեն ինչ շատ ավելի հարթ կգնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որևէ սխալ բառի, ձևակերպման, արտահայտության, հեռանում են։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև որևէ սկզբունքային տարաձայնություն չկա, թեև ամենատարբեր հարցերում կարող են տարակարծություններ լինել, իսկ իրական ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն երբեք «ընկերական կրակ» չի նախաձեռնում, շատ հաճախ դրան նույնիսկ չի արձագանքում։ Երբ, այսպես կոչված, «ընդդիմության ընդդիմությունը» թիրախավորում է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մենք չենք պատասխանում, քանի որ դա անիմաստ կլիներ։ Այդ հարցը հեշտ լուծելի է պարզ հեռախոսազանգով, և այն մարդիկ, որոնք դժգոհ են մեր որևէ գործողությունից, կարող են զանգել մեզ, ի վերջո՝ բոլորս իրար ճանաչում ենք։
Եթե դիտարկենք իրադարձությունները, ակնհայտ է, որ երբ կա ձևակերպված փողոցային պայքար, կարելի է գեներացնել նաև խորհրդարանական ճգնաժամ։ Ընդդիմադիր գործիչների պաշտոնազրկումներն ԱԺ-ում կարող են նպաստել խորհրդարանական ճգնաժամին, բայց դժվար է միանշանակ հաստատել դա։ Ի վերջո, պատգամավորները կարող են նաև հրաժարվել մանդատներից, և դա կարող է ուղեկցվել բողոքի համալիր փողոցային գործողություններով։