
«Հանձնեք Արցախը, և կլինի խաղաղություն»-ը քարոզչական թեզը վերածվում է «Հանձնեցիք Արցախը, կվերցնենք նաև Երևանը» թեզի. Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում ծավալվող հայատյաց, թշնամական պետական քարոզչության մի ուշագրավ դրվագի:
Նա մասնավորապես գրել է.
«Այսպիսով, Թրամփը չի երաշխավորում խաղաղության դարաշրջան, բայց կապի մեջ է։ Այսօր ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը («ԱզերԹաջ») հրապարակել է այսպիսի մի նյութ.
«Սկսած 1828 թվականից՝ հայերը նպատակ ունեին բնիկ բնակչությանը ոչ միայն վտարել Արևմտյան Ադրբեջանի տարածքից, այլև ոչնչացնել ադրբեջանցիների պատմական, մշակութային և ճարտարապետական ժառանգությունը։ Կան փաստաթղթեր, որոնք պարունակում են պատմության ընթացքում այս տարածաշրջանում ադրբեջանական ներկայության անհերքելի ապացույցներ, որոնցից մի քանիսը պահվում են օսմանյան դարաշրջանի արխիվներում»։
«ԱզերԹաջը» հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմավարական և քաղաքական հետազոտությունների հիմնադրամի (TÜRPAV) խորհրդի անդամ Սինան Դեմիրթուրքը»:
Ավարտելով իր գրառումն՝ Իգիթյանը նշել է, որ «Հանձնեք Արցախը, և կլինի խաղաղություն»-ը կանխատեսելիորեն վերածվում է « Հանձնեցիք Արցախը, կվերցնենք նաև Երևանը» կարգախոսի։