
Նիկոլ, մերժեցիր անգամ բանակցությունները՝ տանելով ՀՀ-ն դեպի կործանարար պատերազմ. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Մի րոպե մի բան ասեմ-6» վերտառությամբ տեսանյութին, նշել է, որ 2019 թվականին մերժելով բանակցությունները, Փաշինյանը Հայաստանը տարել է դեպի կործանարար պատերազմ:
Ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում Զուրաբյանը մասնավորապես նշում է.
«Ղարաբաղի հարցը չի լուծվել, Նիկոլ, բացառապես այն պատճառով, որ քո նման առավելապաշտ հայ ղեկավարները մերժել են խաղաղության միակ հնարավոր պլանը, որը նախատեսում էր ԼՂ կարգավիճակի առկախում, ինչին համաձայն էր նաև Ադրբեջանը»:
Ըստ Զուրաբյանի, տարբերությունն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, իսկ Փաշինյանը 2019 թվականին մերժեց անգամ բանակցությունները՝ տանելով Հայաստանը դեպի կործանարար պատերազմ:
«Քո իսկ խոստովանությամբ՝ դա արեցիր, Արցախը զոհաբերեցիր, Հայաստանի ողնաշարը ջարդեցիր, որովհետև ունեիր Ադրբեջանի հետ հաշտվելու և Թուրքիայի հետ երկխոսելու ռազմավարություն: Հիմա ո՞վ է ծառայել օտար երկրների շահերին»,- ասաց Լևոն Զուրաբյանը: